|
|
 |
 |
|
Հարգելի այցելու,
Ողջունում եմ Ձեզ´ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի պաշտոնական կայք այցելելու համար: Վստահ եմ, որ համացանցը հնարավորություն կտա ծանոթանալու Գավառի քաղաքապետարանի աշխատակազմում տեղի ունեցող նորություններին, իրականացվող ծրագրերի, քաղաքապետարանի կառուցվածքի, ընթացիկ գործունեության, տեղական ինքնակառավարումն իրականացնող մարմինների մասին համակողմանի տեղեկատվությանը, ինչպես նաեւ այս կայքում դուք կարող եք գտնել օգտակար տեղեկություններ Գավառի, նրա պատմության ու ազգագրության, կրթական, մշակութային ոլորտների, մարզական կյանքի վերաբերյալ: Հետադարձ կապի միջոցով էլ Ձեր հարցադրումներն ու առաջարկությունները կարժանանան մեր ուշադրությանը: Համոզված եմ, որ մեր կայքն իր բովանդակությամբ կդառնա Գավառի տեղեկատվական աղբյուրը´ օգտագործողների լայն շրջանակների համար:
Բարի գալուստ Գավառի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջ: Հարգանքներով Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան

 |
ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-րդ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 27/01/2012, 16:23:38 |
| Հարգելի զինվորներ եւ սպաներ, ազատամարտիկներ
Շնորհավորում եմ ձեզ մեր անկախ պետականության ամենանշանակալի տոներից մեկի` Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առթիվ: Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում եւ հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը: Հայկական բանակի արժեքն ու նշանակությունը ակնհայտ է բոլորիս: Մեր բանակն անցել է ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղիով: Մեր ազատությունն ու խաղաղությունը մենք նվաճել ենք արցախյան պատերազմում նահատակված հայորդիների արյան գնով: Այսօր մենք արժանին պետք է մատուցենք նրանց, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության անգնահատելի գործում եւ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց սխրանքը:
Այսօր հպարտությամբ ենք արձանագրում, որ հայկական զինված ուժերը ամենամարտունակն են տարածաշրջանում եւ պատվով են կատարում հայրենիքի պաշտպանի սրբազան գործը:
Նշանակալից տոնի առթիվ շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին, ենթասպաներին, զինվորներին եւ ազատամարտիկներին, ինչպես նաեւ զինծառայողների ընտանիքներին, մաղթում տեւական խաղաղություն ու ոգու ամրություն: Թող ազգային բանակը միշտ բարձր պահի իր մարտունակությունը ի նպաստ մեր պետության եւ ժողովրդի անվտանգ ապագայի:
Հարգանքներով Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյան
|
| |
|
|
 |
 |
ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ Կարդացեք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի 2012 թվականի հունվար ամսվա հարցազրույցը` Գեղամա աշխարհ թերթում/http://geghamaashkharh.blogspot.com/2012/01/blog-post_20.html 20/01/2012, 19:08:06 |
|
Ծանոթացեք Գավառի քաղաքապետարանի կողմից 2010 թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերին: Սեղմեք ՏԵՂԵԿԱՏՈՒ էջը, այնուհետեւ այցելեք ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենթաբաժինը 10/08/2010, 20:12:15 |
| |
|
 |
 |
ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-րդ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 27/01/2012, 16:23:38 |
|
 |
ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ 27/01/2012, 12:24:08 |
|
 |
ԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ 20/01/2012, 16:39:05 |
|
450 ՄԱՆՈՒԿՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՆՎԵՐՆԵՐ 19/01/2012, 15:31:33 |
|
 |
2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ 12/01/2012, 17:05:47 |
|
 |
ԼՈՒՍԱՎՈՐ ԳԱՎԱՌ 08/01/2012, 18:49:55 |
|
 |
ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ 31/12/2011, 00:19:00 |
|
 |
ԼՈՒՍԱՎՈՐ ԳԱՎԱՌ- 2011 30/11/2011, 12:43:28 |
|
ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՏՆԱԶՈՒՐԿ ԸՆՏԱՆԻՔԻՆ 23/10/2011, 11:11:03 |
|
 |
Շնորհավոր տոնդ, գրադարանավա°ր 12/10/2011, 13:10:40 |
| |
|
 |
|
2012
1
28
|
 |
|
|
 |
|