Տեղեկացում՝ Գավառի ավագանու արտահերթ նիստի վերաբերյալ

15.12.2018
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին,  ժամը 17:00-ին Գավառի քաղաքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ օրակարգային հետևյալ հարցերով.

ՕՐԱԿԱՐԳ

  1. Օրակարգի հաստատման մասին
  2. Գավառ համայնքի 2018թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին
  3. Գավառ համայնքի 2018թ. բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրելու մասին
  4. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2019թ. համար տեղական տուրքերի և վճարների  դրույքաչափերը սահմանելու մասին:
  5. Գավառ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
  6. Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
  7. Գավառի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների թվաքանակի, հաստիքացուցակների և դրույքաչափերի հաստատման մասին:
  8. Դրամական օգնություն տրամադրելու մասին
  9. Գավառ համայնքի  Բոշնաղյան 14  հացեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող  հողատարածքը օտարելու մասին:
  10. Գավառ համայնքի  Բոշնաղյան 12  հացեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող  հողատարածքը օտարելու մասին:
  11. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին: 
Միժամանակ տեղեկացվում է, որ նիստին կարող եք հետևել gavariqaghaqapetaran.am պաշտոնական կայք-էջի ՙԱռցանց հեռարձակումներ՚ բաժնով:
 Գավառի քաղաքապետարան