Տեղեկացում՝ ոչ պարենային արտադրանքների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին

14.02.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում նախատեսվում ե իրականացնել ոչ պարենային արտադրանքների վերաբերյալ պետական վերահսկողություն:

Գավառ համայնքում ոչ պարենային արտադրանքների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին  տեղեկացվում է, որ իրացման փուլում գտնվող ոչ պարենային արտադրանքները, համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների համաձայն, պետք է ուղեկցվեն համապատասխանության հավաստման փաստաթղթերով, հայերեն լեզվով մակնշմամբ և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ: