Հատուկ մանկավարժի աշխատակցի մրցույթ՝ Գավառի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում

06.03.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ <Գավառի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում> հատուկ մանկավարժի  աշխատակցի համար: Դիմողը պետք է ունենա մանկավարժական բարձրագույն կրթություն՝ հատուկ մանկավարժի որակավորմամբ: Հատուկ մանկավարժն աշխատելու է նախաներառական խմբում՝ զարգացման միջին և ծանր խնդիրներով երեխաների հետ և իրականացնելու է հետևյալ գործառույթները.

-   Գնահատում է երեխայի ուսուցման և ինքնասպասարկման կարողությունները, տարբեր հետաքրքրություններին մասնակցելու չափը, իմացական զարգացման աստիճանը,

-         գնահատում է երեխայի ֆիզիկական սահմանափակումները և/կամ հնարավորությունները:

-         կենտրոնանում է երեխայի հիմնական կարիքների վրա,

-         աշխատում է երեխայի ուշադրության կենտրոնացումը լավացնելու վրա,

-         զարգացնում է երեխայի սոցիալական հմտությունները և նրա մոտ ձևավորում հասարակության լիարժեք անդամ դառնալու շարժառիթների ամբողջությունը (մոտիվացիա),

-         օգնում է երեխային առօրյա կյանքում և շրջապատում լինել հնարավորինս անկախ,

-         կազմում է երեխայի հետ աշխատելու անհատական պլան, որը հարմարեցվում է նրա կարիքներին` ընդգրկելով նաև ընտանիքը:

Դիմումներն ընդունում է  Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը, մինչև  մարտի 15-ը, աշխատանքային օրերին, ժամը  9:00-ից – 18:00-ն: