Տեղեկացում՝ Գավառի ավագանու հերթական նիստի վերաբերյալ

27.06.2019
Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 4-ին, ժամը 17;00-ին,  Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում` օրակարգային հետևյալ հարցերով.  

1.      Օրակարգի հաստատման մասին:

2.      Գավառ համայնքի 2019 թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:

/զեկ. Տ. Բրսիկյան/

3. Գավառ համայնքի 2019թ. պահուստայի ֆոնդից գումար տրամադրելու մասին:
                                                             /զեկ. Տ. Բրսիկյան/

4.Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին: 
                                                              /զեկ. Ա. Բոշյան/

5. ՀՀ Գեղարքունիքի մարզպետին առընթեր նոր երիտասարդական խորհուրդ ձևավորելու նպատակով Գավառ համայնքից ներկայացուցիչ առաջադրելու վերաբերյալ:                            /զեկ. Կ. Մանուկյան/

6.      Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը եվ ավտոտնակըուղղակի վաճառքի միջոցով 

օտարելու մասին 
                                                    /զեկ. Ա. Բադալյան/

7.      ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց թիվ 29 տան բնակիչ Մկրտիչ Աշոտի Քոլոզյանին վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին                                                                                                     

                                               /զեկ. Ա. Բադալյան/

8.       Ռոբերտ Միխայելի Թովմասյանին սեփականություն հադիսացող հողամասը և փլատակների վերածված շինությունները համայնքի սեփականություն ընդունելու մասին:  

/զեկ. Ա. Բադալյան/

9. Գավառ համայնքի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունըհաստատելու մասին:

/զեկ. Ա. Բադալյան/

10. Գավառ համայնքի  Ազատության 2-րդ փողոց 2-րդ անցուղի 2-րդ շինություն թիվ 2 խանութի գործառնական նշանակությունը փոխելու մասին:    /զեկ. Ա. Բադալյան/

11. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով օտարելու մասին:

/զեկ. Ա. Բադալյան/

  12. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը մրցութային կարգով տրամադրելու մասին: 
/զեկ. Ա. Բադալյան/

  13. Դրամական օգնություն տրամադրելու մասին:
                                                                              /զեկ. Վ. Խաչատրյան/