Տեղեկացում՝ Գավառի ավագանու հերթական նիստի վերաբերյալ

31.10.2019

Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 16:00-ին,  Գավառի համայնքապետարանի ավագանու սենյակում` օրակարգային հետևյալ հարցերով.

1. Օրակարգի հաստատման մասին:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Գավառի համայնքապետարանում իրականացված վարչական հսկողության արդյունքների քննարկման մասին:
/զեկ. Գ. Բոշյան/

3. Գավառ համայնքի կամավոր խնդիրները և սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Գավառ համայնքի ղեկավարի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը սահմանելու մասին: /զեկ. Կ. Մանուկյան/
4. Գավառ համայնքի 2019 թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
/զեկ. Տ. Բրսիկյան/

5. Գավառ համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

/զեկ. Տ. Բրսիկյան/

6. Դրամական օգնություն տրամադրելու մասին:
/զեկ. Վ. Խաչատրյան/
7. Սեփականության իրավունքով Գավառ համայնքին պատկանող Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց թիվ 8 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 24 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին:

/զեկ. Ա. Գևորգյան/

8. Սեփականության իրավունքով Գավառ համայնքին պատկանող Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 19 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 18 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին: /զեկ. Ա. Գևորգյան/

9. Համայնքային սեփականություն հանդիսացող «Գավառ թիվ 3 մանկապարտեզ», «Գավառ թիվ 4 մանկապարտեզ»,«Գավառ թիվ 5 մանկապարտեզ», «Գավառ թիվ 7 մանկապարտեզ», «Գավառ թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների շենքերը մանկապարտեզներին անհատույց օգտագործման տրամադրելու մասին: /զեկ. Ա. Բադալյան/

10. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների շահագործման կարգը հաստատելու մասին: /զեկ. Ա. Բադալյան/

11. Գավառ համայնքում համայնքային նշանակության փողոցների անվանումնեը հաստատելու մասին:

/զեկ. Ա. Բադալյան/

12. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին:

/զեկ. Ա. Բադալյան/

13. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և ավտոտնակը ուղղակի վաճառքով օտարելու մասին: /զեկ. Ա. Բադալյան/

14. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և ավտոտնակը ուղղակի վաճառքով օտարելու մասին: /զեկ. Ա. Բադալյան/

15. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին:

/զեկ. Ա. Բադալյան/

16. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին
/զեկ. Ա. Բադալյան/
17. Գավառ համայնքին անհատույց հատկացված ոլոռի, սիսեռի, հնդկացորենի սերմացուները սոցիալապես անապահով
բնակիչներին բաժանելու մասին: /զեկ. Մ. Մանուկյան/
18. Զորավար Անդրանիկի փողոցի վրա գտնվող 2 չորացած ծառերը կտրելու մասին:

19. Բոշնաղյան փողոց թիվ 17/1 հասցեի սուբյեկտի ուղղում կատարելու մասին:

Նիստի օնլայն հեռարձակմանը կարող եք հետևել սույն կայքի «Առցանց հեռարձակումներ» բաժնով: