ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՏՅԱՌԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

11.02.2020

Գավառի համայնքապետարանը և Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը փետրվարի 13-ին, ժամը 16:00-ին, 2019-2020թթ նորապսակներին հրավիրում են մասնակցելու Տյառընդառաջի տոնակատարությանը: Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կանցկացվի ժամերգություն, կիրականացվի նորապսակների օրհնության կարգ. հաջորդիվ եկեղեցու բակում կանցկացվի Տյառնընդառաջի տոնակատարությունը: Խարույկը ամբողջացվելու է յուրաքանչյուր նորապսակի կողմից բերված մեկ կտոր փայտով: Նորապսակները իրենց մասնակցությունը կարող են հաստատել մեկնաբանություններում:
Նորապսակներին սպասվում են անակնկալներ: