Հանրային լսման հրավեր

21.02.2020

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Սույն թվականի մարտի 10-ին, ժամը 14:00-ին,  հրավիրում ենք մասնակցելու ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների շրջանակում Գավառ համայնքի հետևյալ ծրագրերի հանրային լսմանը.

  1. Գավառի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնոնորոգում
  2. Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի կապիտալ վերանորոգում
  3. Գավառ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի եւ տանիքների կապիտալ վերանորոգում
  4. Գավառ քաղաքի մշակույթի տան շենքի մի հատվածի հիմնանորոգում
  5. Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից եւ Արծրունի Եղբայրների արձանի հարակից այգիների հիմանորոգում եւ Հացառատ ու Արծվաքար թաղամասերում խաղարանների կառուցում
  6. Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան Եղբայրների, Կահիրեի, Գրիգոր Նարեկացու փողոցների եւ Ազատության փողոց 2-րդ նրբանցքի լուսավորության ցանց կառուցում եւ Կենտրոնական Հրապարակի լուսասյուների տեղափոխություն
  7. Գավառ քաղաքի Կենտրոնական Հրապարակի շատրվանային համակարգի վերակառուցում
  8. Գավառ քաղաքում կանգառների եւ գովազդային վահանակների տեղադրում

Հանրային լսումը  տեղի կունենա համայնքապետարանի ավագանու սենյակում: 

Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։