Համայնքային սեփականություն հանդիսացող , 05-001-0300-0174 կադաստրային ծածկագրով հողակտորի օտարում

08.02.2016

Գավառ քաղաքի Սայադյան փողոց N115 հասցեում գտնվող, 05-001-0300-0174 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.03882հա մակերեսով հողակտորը /քարի մշակման արտադրամաս կառուցելու համար/ օտարելու նպատակով Գավառի քաղաքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա սույն թվականի փետրվարի 29-ին ժամը 1400-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/: Հողակտորի մեկնարկային գինը 1ք.մ. համար սահմանված է 1242 ՀՀ դրամ:

 

                 Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել

  1. Մասնակցի անձնագրի և սոց. քարտի լուսապատճեները
  2. Մասնակցության վճարի անդորրագրի կրկնօրինակը /մեկնարկային

գնի 1տոկոսի չափ/, բայց ոչ պակաս 2000 դրամ/: Վճարումը պետք է

կատարվի Գավառի քաղաքապետարանի 900175101204 հաշվեհամարին:

  1. Հայտ /լրացվում է տեղում/, որը պետք է ներկայացնել ոչ ուշ, քան աճուրդի կայացման

օրվան նախորդող 3 աշխատանքային օրը:

Նախավճարը` մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը վճարվում է Գավառի քաղաքապե

տարանի  900175101345 հաշվեհամարին, աճուրդի կայացման օրը, մինչև աճուրդը:

Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին վճարողը:

Լոտը սահմանափակումներ չունի: Այն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու  համար կարող են դիմել ցանկացած աշխատանքային օր, ժամը 900-1800: