Տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու անդրանիկ նիստը

31.10.2016

Գավառի քաղաքապետարանից  տեղեկացնում են, որ սույն թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 16:00-ին քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու անդրանիկ նիստը՝ օրակարգային հետևյալ հարցերով.

  1. Գավառ համայնքի ավագանու կանոնակարգի մշակման ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու մասին:
  2. Համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
  3. Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
  4. Գավառ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների թվաքանակների, հաստիքացուցակների և Պաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին:
  5. Գավառ քաղաքի Ազատության փողոց N35/67 հասցեում գտնվող (նախկին Ազատության N29 բազմաբնակարան բնակելի շենքի բակում) գտնվող Ռիմա Մամիկոնի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած և պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0.00840հա մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու, վարձավճարի տարեկան չափը և օգտագործման ժամկետը սահմանելու մասին:
  6. Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց, 6-րդ փակուղի N1/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.00199հա մակերեսով հողակտորը` ավտոտնակ կառուցելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրելու,  հողամասի տարեկան վարձավճարի չափը և օգտագործման ժամկետը սահմանելու մասին:
  7. Ք. Գավառ Ազատության 2-րդ փողոց, 2-րդ անցուղի N6/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող օրինական ճանաչված 66.81ք.մ. ընդհանուր մակերեսով ավտոտնակը և ավտոտնակի զաբաղեցրած 0.00365հա մակերեսով հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու, ավտոտնակի և հողամասի վարձավճարների չափերը,  օգտագործման ժամկետը սահմանելու մասին:
  8. Ք. Գավառ Բոշնաղյան փողոց N18 կրպակ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող օրինական ճանաչված 4.88ք.մ. արտաքին (4.49ք.մ. ներքին) մակերեսով կրպակը և կրպակի զբաղեցրած 8.7ք.մ. մակերեսով հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու, կրպակի և հողամասի վարձավճարների չափերը, օգտագործման ժամկետը սահմանելու մասին:
  9. Ք. Գավառ Ազատության փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փակուղի N4/46 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող օրինական ճանաչված 23.72ք.մ. ընդհանուր մակերեսով ավտոտնակը և ավտոտնակի զաբաղեցրած 0.0029հա մակերեսով հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու, ավտոտնակի և հողամասի վարձավճարների չափերը,  օգտագործման ժամկետը սահմանելու մասին:
  10. Գավառ քաղաքի վարչական սահմաններում գտնվող ջրամատակարար ընկերություններին փոխանցվող գույքերի զբաղեցրած հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
  11. Սեփականության իրավունքով Գավառ քաղաքային համայնքին պատկանող Գավառ քաղաքի Զարգարյան փողոց թիվ 27 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 19 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին:
  12. Սեփականության իրավունքով Գավառ քաղաքային համայնքին պատկանող Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց, 2-րդ անցուղի թիվ 11 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 15 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին:
  13. Գավառ համայնքի 2016թ. բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրելու մասին
  14. Գավառ համայնքի 2016թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx