Հանրային քննարկում՝ Գավառի թիվ 2 միջն. դպրոցի կառուցման նախագծի ներկայացման վերաբերյալ

10.12.2016

Տեղեկացվում է Գավառ քաղաքի բնակչությանը, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Արդեն պատրաստ է դպրոցի կառուցման նախագիծը, որի ներկայացման նպատակով դեկտեմբերի 13-ին, ժամը 14:00-ին կիրականացվի հանրային քննարկում: Քննարկումը տեղի կունենա Գավառի ավտոդպրոցի մասնաշենքում, որը գտնվում է Ք. Գավառ, Գուռնազյան 1 հասցեում:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը՝ դպրոցի նախագծի քննարկման հարցում:

Գավառի քաղաքապետարան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx