Տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

24.12.2016

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի կունենա ավագանու նիստ՝  հետևյալ օրակարգային հարցերով.

  1. Գավառ համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին
  2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
  3. Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի 2017թ. կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
  4. Գավառ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների թվաքանակների, հաստիքացուցակների և Պաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին:
  5. Գավառ համայնքի 2017թ. բյուջեի նախագծի քննարկման և հաստատման մասին:
  6. Գավառ քաղաքի վարչական սահմաններում գտնվող ,,Հայջրմուղկոյուղի’’ ՓԲԸ-ին փոխանցվող գույքերի փաստացի զբաղեցրած հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և դրանք նվիրատվության կարգով ,,Հայջրմուղկոյուղի’’ ՓԲԸ-ին տրամադրելու մասին:
  7. Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին:
  8. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ավագանու անդամների որոշման մասին:
  9. Ժիրայր Թագվորի Նիշանյանին ,,Գավառի պատվավոր քաղաքացու’’ կոչում շնորհելու մասին:
  10. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:
  11. Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող ք. Գավառ Հացառատ թաղամաս, Բուռնազյան 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք N11 հասցեումգտնվող 0.36739հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին:
  12. Քաղաքացիների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատեսքերից հրաժավելուց հետո Գավառ քաղաքային համայնքի սեփականությունը դարձած գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը համայնքի ամենամյա գույքագրման փաստաթղթերում ներառելու մասին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx