Թափուր աշխատատեղի մրցույթ` Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի

09.01.2017

          Գավառի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմում

       համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

     ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի

     աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի

                                                   /Ծածկագիր 2.1-7/

 Բաժնի պետը

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները իր իրավասությունների շրջանակներում, տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարմանը

բ) քաղաքապետին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարմանը

գ)  հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի վարքագծի կանոններին, նեքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը

            դ// պատրաստում և քաղաքապետին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում նեքին աուդիտի կանոնակարգի նախագիծը

             ե/ պատրաստում, հաստատում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները և դրանք ներկայացնում քաղաքապետի վավերացմանը:

             զ/ յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք

             է/ քաղաքապետին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ

             ը/ առաջարկում է քաղաքապետին` փորձագետ նշանակել,եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ   

           թ/ կազմում և քաղաքապետին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ

           ժ/ հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանական իրականացմանը

          ի/ անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար

          լ/ ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների

         խ/ համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններին:

´³ÅÝÇ ·É˳íáñ Ù³ëݳ·»ïÝ áõÝÇ oñ»Ýùáí, Çñ³í³Ï³Ý ³ÛÉ ³Ïï»ñáí ݳ˳ï»ëí³Í ³ÛÉ Çñ³íáõÝùÝ»ñ ¨ ÏñáõÙ ¿ ³Û¹ ³Ïï»ñáí ݳ˳ï»ëí³Í ³ÛÉ å³ñï³Ï³ÝáõÃÛáõÝÝ»ñ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

- բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական

ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում

քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա

աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի

աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա

 մասնագիտական աշխատանքային ստաժ, առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ` աուդիտի ոլորտում կամ մինչև 2018թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և /կամ/ համայնքային կառավարման առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

-§Համայնքային ծառայության մասին¦, §Տեղական ինքնակառավարման մասին¦,

§ՀՀ իրավական ակտերի մասին¦, ,,Հ կրթության մասին’’, ,,Ներքին ուդիտի մասին’’, ,,ՀՀ աշխատանքային օրենսգրքի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  • իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է /ազատ կարդում և կարող է բացատրվել/ օտար լեզվի /լեզուների/

Մրցույթը կանցկացվի  2017թ. փետրվարի 10-ին  ժամը 1100-ին քաղաքապետարանի N8 սենյակում / ք. Գավառ Գրիգոր

Լուսավորչի 12/

   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու

համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների

տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները:

գ)հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը

դ)հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ

ե)  Հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող

 օտար լեզվին / լեզուներին/ տիրապետելու մասին  

զ)օրենքի 12 հոդվածի ,,ե’’ կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք

ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասան տեղեկանք

է)մեկ լուսանկար 3X4 չափսի

ը) անձնագրի պատճենը

 

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, քաղաքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/ և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/                                                   

Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների

 մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 27.01.2017թ.

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ

ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու

 համար կարող են դիմել Գավառի քաղաքապետարանի աշխատակազմ /ք. Գավառ,

 Գրիգոր Լուսավորչի 12, հեռ. 2-76-69/ և ք. Գավառ մարզպետարան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx