ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀՈԱԿ
Նոր Բայազետի (այժմ´ Գավառի) Կոլոտի (բարեգործ Հայրապետ Աղա Խաչատրյանի) դպրոցը կառուցվել է 1905 թվականին: Մեծահարուստը ցանկացել է, որ կառուցվելիք շենքը թե տեսքով, թե բովանդակությամբ միակը լինի քաղաքում: Շենքը կառուցվել է Կոլոտի նախաձեռնությամբ և իր միջոցներով: Նա նվիրել է դպրոցը բոլոր ուսումնատենչ մանուկներին:
1982 թվականից շինությունը դարձել է Գավառի արվեստի դպրոց, բացվել համաքաղաքացի Հովհաննես Մալխասյանի նախաձեռնությամբ: Դպրոցում գործել են դաշնամուրի, պարարվեստի, թատերարվեստի, փողային, լարային, ժող. գործիքների բաժիններ:
2007 թ. փետրվար ամսից ՀՍՆՀ ծրագրի ֆինանսավորման շնորհիվ ամբողջովին հիմնանորոգվել է Գավառի արվեստի դպրոցի շենքը, որը այսօր համարվում է քաղաքի ամենագեղեցիկ կառույցը:
2010 թ. ՀՍՆՀ –ի և Գավառի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվեց նաև դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը:
Այժմ դպրոցում գործում են դաշնամուրային, պարարվեստի, թատերարվեստի, ոկալի և
ժող. գործիքների բաժիններ:
Դպրոցի սաները մասնակցում են բազմաթիվ հանրապետական, մարզային մրցույթ - փառատոնների և օլիմպիադաների («Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Նոր շունչ», «Ռենեսանս», «Նռան Հատիկ», «Իզաբել», «Հայաստանի պարային օլիմպիադա») և արժանանում լավագույն մրցանակներին:
Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական աջակցությամբ դպրոցը կամաց-կամաց կահավորվում է և սեպտեմբեր ամսից դասերը կանցկացվեն գեղեցիկ և բարեկարգ շենքում: