Բայազետի մասին

Ներկայիս Գավառ (տարբեր ժամանակներում´ Քյավառ, Նոր Բայազետ, Կամո) քաղաքի և նրա շրջակա գյուղերի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել են հին Բայազետից, որը պատմական Հայաստանի հիշարժան բնակավայրերից մեկն էր´ իր բերդով, եկեղեցիներով, սրբավայրերով, հերոսական անցյալով: Հետագայում Գեղամա լեռների ստորոտում տարածված ալպյան արոտավայրերը մարդկանց հնարավորություն տվեցին զարգացնելու անասնապահությունն ու երկրագործությունը: Մարդիկ կերտեցին պաշտպանական ամրոցներ, հիմնեցին սրբավայրեր, կառուցեցին շենքեր, արհեստանոցներ և հիմնադրեցին Նոր Բայազետ քաղաքը, որը 1930թ. դարձավ հանրապետական ենթակայության սուբյեկտ: Քաղաքին Կամո անվանումը տրվեց 1959թ-ին:
Կամոն Գավառ է վերանվանվել 1996թ.:
Գեղարքունիքի մարզը կազմավորվել է 1995թ.-ին: Գեղարքունիքի մարզը ընդգրկում է Գավառի, ճամբարակի, Մարտունու, Սևանի ու Վարդենիսի նախկին վարչական շրջանները։

Մարզային կենտրոնը Գավառ քաղաքն է։
Տարածքը (Սևանա լճի հետ) կազմում է 5348 կմ2, այսինքն զբաղեցնում է հանրապետության տարածքի 18%-ը։ Բնակչությունը 1997թ. հուլիսի 1-ի տվյալներով 275.4, իսկ 2000թ. հունվարի 1-ի դրությամբ 278.6 հազ. մարդ է։ Բնակչության խտությունը 1կմ2-ի վրա կազմում է 51 մարդ (այսինքն հանրապետության միջին խտությունից 2.5 անգամ պակաս)։
Գեղարքունիքի մարզը հյուսիսային մասում սահմանակից է Տավուշի, արևմտյան մասում՝ Կոտայքի, հարավարևմտյան մասում՝ Արարատի, հարավային մասում Վայոց Ձորի մարզերին։ Հարավ-արևելյան մասում մարզը սահմանակից է ազատագրված Քարվաճառի (Քելբաջարի) շրջանին, որը այժմ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հետ միասին, որպես վարչական միավոր, մտնում են ԼՂՀ կազմի մեջ։
Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանը հանդիսանում է Հա¬յաստանի Հանրապետության պետական սահմանը Ադրբեջանի հետ։
Մարզի տարածքում կա 5 քաղաք և գյուղական 93 բնակավայր, բնակչության 63%-ը ապրում է գյուղական բնակավայրերում։ Բնակչության քանակով խոշոր քաղաքը Գավառն է (մարզային կենտրոնը), որի բնակչությունը 1987թ. հուլիսի 1-ի տվյալներով կազմում է 34.2 հազ. մարդ։ Հաջորդը Սևան քաղաքն է (որի կազմում է նաև Գագարին բնակավայրը)՝ 28.8 հազ, բանկչով, այնուհետև Վարդենիսը 17.5 հազ., բնակչով, Մարտունին 14.3 հազ. բնակչով, ճամբա¬րակը՝ 6.6 հազ. բնակչով։
Գյուղական բնակավայրերից առավել խոշորներն են՝ Վարդենիկը (9460 բնակիչ), Սարուխանը (8732 բնակիչ), Ներքին Գետաշենը (7940 բնակիչ). Զոլաքարը (6595 բնակիչ) Կարմիրգյուղը (6348 բնակիչ), Երանոսը (5787 բնակիչ), Լիճքը.(4651 բնակիչ), Ծովինարը (4661 բնակիչ), Վերին Գետաշենը (4544 բնակիչ), Ձորագյուղը, Հայրավանքը, Լճաշենը, Գանձակը, Ակունքը, որոնք ունեն ավելի քան 4 հազար բնակիչ և այլ գյուղեր։
Բայազետ
Բայազետ, (Баяазет, Beyazid), Բաբոյնք, Բայազետ, Բայազեթ, Բայազետ Հին, Բայազիդ, Բայազիտ, Բայբոնք, Բայեզիտ, Բիազիտ, Դուղուբայազետ, Դողուբայայազիդ, Պայազիտ, Պայեզիտ Պե յազիդ, Պեյազիտ — Քաղաք (բերդ, բերդաքաղաք) Արմ. Հայաստանում, Էրզրումի նաhանգի Բայազետի գավառում: Բայազետի գավառի վարչական կենտրոնը: Գտնվում է Մասիսից հր-արմ, Ծաղկանց (Ալադաղ) լեռների մի ճյուղի՝ Թոնդուրեկ լեռան հս լանջերին, մոտ 1900 մ բարձր վրա: Գեղատեսիլ է. ընկած է նեղ դաշտի խորքում, մերկ ու ժայռոտ լեռների արանքում: Երեք կողմից շրջապատված է ժայռոտ լեռնագագաթներով և բաց է միայն հյուսիսի կողմից: Նրա մոտով հոսում է Կռնատիկ գետակը, որի վրա ձգված էր միակամար քարաշեն կամուրջ:
Ունի առողջարար օդ, մեղմ ամառ, ցուրտ ձմեռ, անձրևոտ գարուն և չոր ու արևոտ, հաճելի աշուն: Մինչև 14-րդ դ Բայազետը կոչվել է Դարույնք, 15-րդ դարից սկսած կոչվել է Բայազետ:
Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010