|
Բանահյուսություն
Ժողովրդական բանահյուսության օրինակներ, անեկդոտներ, բաժակաճառեր, անեցքներ, օրհնանքներ
Ժողովրդական բանահյուսության արձակ-պատմողական ժանրի ամենամասսայական, ամենակենսունակ տեսակն է անեկդոտը։
Անեկդոտ հունարեն բառ է. նշանակում է չհրապարակված, չտպագրված։ Անեկդոտը կարճ զրույց է մի դեպքի, դիպվածի մասին կամ երկխոսություն անսպասելի, դիպուկ ավարտով։ Անեկդոտին հատուկ է ծիծաղաշարժ բովան¬դակությունը, որը հատկապես բացահւսյւովում է ավարտի մեջ։ Ըստ որում ծիծաղը կարող է լինել բարեմիտ հումորով կամ սուր՝ երգիծական բնույթի։
Անեկդոտները սովորաբար հորինվում են իրական դեպքերի ու դեմքերի շուրջ։ Սակայն կարճ ժամանակամիջոցում իրական հիմքը մատնվում է մոռացության, ընդլայնվում են գործածության շրջանակները, անցնելով բերնեբե¬րան խմբավորում են արդեն հայտնի այս կամ այն երգիծական կերպարի շուրջ։
Անեկդոտներ են ստեղծվում նաև այս կամ այն բնակավայրի, ազգագրական շրջանի բնակիչների մասին։ Սովորաբար անեկդոտային այս կերպարները բնութագրվում են տվյալ միջավայրին բնորոշ յուրահատկությամբ։ Կարելի է օրինակներ բերել կաճեթցիների, հաթերքցիների (Արցախ), կուրթանցիների միամտության մասին, որը հասցվում է ծայրահեղության՝ հիմարության, քյավառցիների օղեսիրությանը, որն անեկդոտներում դրսևորվում է չափազանցված ձևերով։
Հայ ժողովրդական բանահյուսությունը հարուստ է երգհծա-անեկդոտային կերպարներով։ Այդ կերպարները երբեմն կրում են խենթ,խելանի, խելոք մականունները։ Բոլոր դեպքերում ընդգծվում է նրանց խելացի, արտասովոր անհատ լինելու հանգամանքը։ Կան երգիծական կերպարներ, որոնց հասարակական հնչեղությունը ընդհանրացնող նշանակությունը պարփակվում է տեղական շրջանակներում, կենցաղավարում է մի բնակավայրում, մի շրջանում։ Դրանք ավելի շուտ կենցաղային կերպարներ են, ինչպես, օրինակ՝ Հոբոսն ու Ռուբենը Լոռիում, Պոլոզ Մուկուչը, Վարդանիկն ու Մարգոն Գյումրիում և վերջապես Գառզոյի Արամը Քյավառում։
Խմող քյավառցին
Մի քյավառցի լավ խմող ա հլում, դը բնական ա, Քյավառ ո՞նը չխմում։ էս մարդս մի օր հիրա ուզածի պեստ լավ լազաթին խմում ա, ու Էլի հիրա Էն խին օլոր-մոլոր ճամփեքով տուն ա գալում։ Գալում ա, բայց դե Էդ մարդու կնգա խոքուն արդեն խասուկ ա հլնում։ էս կնիկն մի լավ դագաղ ա շինել տալում, Էս մարդը հենց տուն ա գալում, ըստուն պառկեցնում ա ըտտեղ կափարիչն Էլ դնում վրեն։
Գիշերվա մի վախտ Էս մարթս Էյաղմշում ա։ Մեկ էլ ասում ա. «Յա, էս որդի՞ եմ»։
Մեկ էլ մեկը կողքից ձեն ա տալում. «Տո, գերեզմանոցն ես, ախպեր որդի" պտի հըլես»։
Ասում ա. «էս ո՞նց եմ հընգե ըստե»։
- Վա՜յ ախպեր ջան, մեռեր էս, բերած թաղած, էլի։ Ասում. «Դու էլ ես մեռե՞լ»։
- Տո, բը ի՞նչ եմ։
- Դու քանի՞ տարվա մեռել ես։
- Դե՛, մի քսան-քսանհինգ տարվա գլիմ, էլի։
- Վա՜յ, ախպեր ջան, դու խին մեռել ես, ըստե մի տեղ չկա՞, էթանք մեկ-մեկ թաս թալենք։
|