Ո Ր Ո Շ ՈՒ Մ 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 750-Ա

10.01.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 750-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԲՈՇՆԱՂՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16) և 24), 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի, 62-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 66-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Արսեն Ռուբինյանի և Արևիկ Ստեփանյանի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի զբաղեցրած, համայնքային սեփականություն հանդիսացող 34,7ք.մ. մակերեսով հողամասը սեփականության իրավունքով իրեն տրամադրելու վերաբերյալ դիմումը, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսքերի ցանկում, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.12.2018թ. թիվ 7 նիստի թիվ 114 որոշումը, որոշում եմ 

1.Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող, (անշարժ  գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N19112018-05-0061, տրված 19.11.2018թ.) քաղաք Գավառ, Բոշնաղյան փողոց 12 հասցեում գտնվող, 05-001-0384-0043 կադաստրային ծածկագրով, 34,7ք.մ. (երեսունչորս թ ամբողջ յոթ տասնորդական) մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողամասն ուղղակի վաճառքով օտարել այդ հողամասի վրա գտնվող ավտոտնակի սեփականատեր Արսեն Խաչիկի Ռուբինյանին և Արևիկ Ստյոպայի Ստեփանյանին: 
2. Հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել հողամասի կադաստրային արժեքը՝ 43100 /քառասուներեք հազար հարյուր/ ՀՀ դրամ:
3. Իրազեկել Արսեն Խաչատուրի Ռուբինյանին ևԱրևիկ Ստյոպայի Ստեփանյանին, որ նրանք պարտավոր են վճարել հողամասի 43100 /քառասուներեք հազար հարյուր/ ՀՀ դրամ կադաստրային արժեքն ամբողջությամբ Գավառ համայնքի 900175101345 հաշվեհամարին:
4. Հանձնարարել քաղաքապետարանի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին Արսեն Խաչիկի Ռուբինյանին և Արևիկ Ստյոպայի Ստեփանյանի կողմից հողամասի արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո օրենքով սահմանված կարգով  նրա հետ կնքելու հողատարածքի ուղղակի վաճառքի պայմանագիր:
5. Սույ ն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:   

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ