Ո Ր Ո Շ ՈՒ Մ 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 751-Ա

10.01.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 751-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԲՈՇՆԱՂՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի,38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի ,,ա՛՛ ենթակետի 34-րդ կետի,  35-րդ կետի ,,ա՛՛ ենթակետի, ՀՀ Կառավարության 12.04.2003թ. թիվ 470-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով  Ալիսա Վալոդի ղազեյանի դիմումը, որոշում եմ   

1.Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոց թիվ 11 հացեի համայնքային սեփականութէյուն հանդիսացող 0.002723հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սամանափակումների ցանկում/ հողամասի վրա ինքնակամ կառուցված 24.7ք.մ. կառուցապատ և 23.01ք.մ. ներքին մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Ալիսա Վալոդի Ղազեյանին:
2. Պարտավորեցնել Ա. Ղազեյանին համայնքի բյուջեի համապատասխան հաշվի համարին վճարել
 շինության արժեքը՝  24.7ք.մ.x1300=32110 ՀՀ դրամ
և հողամասի արժեքը՝ 27.23ք.մ.x1242ժ33820 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 65950 /վաթսունհինգ հազար ինն հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3. Պարտավորեցնել Ա. Ղազեյանին դիմել ՀՀ ԿԱ ԱԳԿ ԿՊԱ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար: Ավտոտնակի գործառնական նշանակությունը համարել փոփոխված:
4. Սույն որոման կատարման հսկողությունը դնել Գավառ քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
 5. Սույ ն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:   

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ