Ո Ր Ո Շ ՈՒ Մ 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 757-Ա

10.01.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 757-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ԳԱՎԱՌ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-001-3083-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,00753ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 23-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16) և 24), 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ , 78-րդ , 80-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 20.12.2018թ. թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ 

1.Գավառ քաղաքի Իսահակյան փողոց, 2-րդ նրբանցք 8/1 հասցեում գտնվող 05-001-3083-0002 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 07092018-05-0035, տրված 07.09.2018թ. ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից) սահմանափակումներ չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0.00753հա մակերեսով հողատեսքը 90 /իննսուն/ տարի՝ մինչև 2108 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 25 000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Նորիկ Ալբերտի Զիրոյանին: 
2. Իրազեկել մրցույթում հաղթող ճանաչված Նորիկ Ալբերտի Զիրոյանին, որ նրա կողմից վճարված 1125 /մեկ հազար մեկ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցվելու է որպես իր կողմից առաջարկված տարեկան վճարի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետի համար հաշվարկված վճար:
3. Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչված Նորիկ Ալբերտի Զիրոյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր:
4. Սույն որոշումն ոևժի մեջ է  մտնում ընդունմանը հաջորդող օրը: 

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ