27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 316-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 316-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վաչիկ Արշակի Մնացականյանին, Վարդուշ Սուրենի Մնացականյանին. Գևորգ Վաչիկի Մնացականյանին, Մանուշ Վաչիկի Մնացականյանին, Ռուզաննա Վաչիկի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական 1074413, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1074412, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Վաչիկ Արշակի Մնացականյանին, Վարդուշ Սուրենի Մնացականյանին. Գևորգ Վաչիկի Մնացականյանին, Մանուշ Վաչիկի Մնացականյանին, Ռուզաննա Վաչիկի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.3998հա մակերեսով 1118-0030 կադաստրային ծածկագրով,
 0.0795հա  մակերեսով 1176-0169 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն: 
 2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ