27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 320-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 320-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Երանյակ Սիրականի Մելքոնյանին, Սպարտակ Ավետիքի Ղազանչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ  

1. Քաղաքացիներ Երանյակ Սիրականի Մելքոնյանին, Սպարտակ Ավետիքի Ղազանչյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.3018հա մակերեսով 1157-0096 կադաստրային ծածկագրով, 0.0459հա մակերեսով 1176-0100 կադաստրային ծածկագրով, 0.3229հա մակերեսով 1173-0096 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.5643հա մակերեսով 1119-0063 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
 2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ