27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 321-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 321-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Զարուհի Միշայի Սուբնիշանյանին, Վարդան Միշայի Սուբնիշանյանին, Գնել Միշայի Սուբնիշանյանին, Թաթուլ Միշայի Սուբնիշանյանին,Մարուսյա Հայկոյի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ  

1. Քաղաքացիներ Զարուհի Միշայի Սուբնիշանյանին, Վարդան Միշայի Սուբնիշանյանին, Գնել Միշայի Սուբնիշանյանին, Թաթուլ Միշայի Սուբնիշանյանին,Մարուսյա Հայկոյի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.072հա մակերեսով 1178-0469 կադաստրային ծածկագրով, 0.454հա մակերեսով 1175-0057 կադաստրային ծածկագրով, 0.403հա մակերեսով 1105-0175 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1.092հա մակերեսով 1168-1894 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
 2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ