27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 322-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 322-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վալոդյա Գրիգոր Հովհաննիսյանին, Նելի Վարազդատի Սահակյանին, Ժիրայր Վալոդյայի Հովհաննիսյանին, Արմինե Վալոդյայի Հովհաննիսյանին, Արմենուհի Վալոդյայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայակն 1078231, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայակն 1194124, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայակն 1194122, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայակն 1194123, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայակն 1194126, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ  

1. Քաղաքացիներ Վալոդյա Գրիգոր Հովհաննիսյանին, Նելի Վարազդատի Սահակյանին, Ժիրայր Վալոդյայի Հովհաննիսյանին, Արմինե Վալոդյայի Հովհաննիսյանին, Արմենուհի Վալոդյայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.0133հա մակերեսով 602-309 կադաստրային ծածկագրով, 0.065հա մակերեսով 671-035 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակույան վարելահողերը, 0.028հա մակերեսով 694-106 կադաստրային ծածկագրով, 0.292հա մակերեսով 693-287 կադաստրային ծածկագրով, 0.058հա մակերեսով 694-142 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն: 
 2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ