02 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 325-Ա

11.09.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 325-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՆԱՍՆԱԳՈՄԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՐԻՍ ԱՐՏԵՄԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի,<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի, Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի, շենք-շինությունների հատակագծերը, Մորիս Արտեմի Սիմոնյանի դիմումը՝ ք. Գավառ Արծվաքար թաղամասում կառուցված 413.38ք.մ. մակերեսով անասնագոմի գույքային իրավունքները վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի համաձայն Մորիս Արտեմի Սիմոնյանին պատկանող անասնագոմը չափագրվել է և ընդհանուր մակերեսը փաստացի կազմում է 0.013175հա, շինությունը կառուցվել է 1963թ./, որի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մորիս Արտեմի Սիմոնյանի հողօգտագործման իրավունքը, անասնագոմի կառուցման և սպասարկման համար  հատկացված 0.013175հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով Մորիս Արտեմի Սիմոնյանի սեփականության իրավունքը 0.013175հա ընդհանուր մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 413.38ք.մ. ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1963թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք: Համաձայն<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի, հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին /մասնակիցներին/ հանձնման, այդ թվում՝ պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման /այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման/ դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:  
2. Մորիս Արտեմի Սիմոնյանին պատկանող անասնագոմին տրամադրել Գավառ համայնք Արծվաքար թաղամաս Գետեոն Միքայելյան փողոց 6-րդ նրբանցք թիվ 9 հասցեն:
3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ