ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 5

22.09.2015

ՔԱՂՎԱԾՔ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 5
                    03.02.2015թ.                                                                                         Ք. Գավառ
,,ԳԱՎԱՌի ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ’’ ՀՈԱԿ-ի ՏՆՕՐԵՆ Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223 հոդվածի 1-ին մասի 1/ կետով, նկատի ունենալով Գավառի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից ,,Գավառի թիվ 8 մանկապարտեզ’’ ՀՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված թերություններն ու բացթողումները, հիմք ընդունելով ներքին աուդիտի բաժնի 03.02.2015թ. թիվ 2 նիստի արձանագրությունը
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ 
1.    ,,Գավառի թիվ 8 մանկապարտեզ’’ ՀՈԱԿ-ի տնօրեն Թ. Հակոբյանին ենթարկել կարգապահական տույժի` հայտարարել նկատողություն:
2.    Հանձնարարել Գավառի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենին` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար  մանկապարտեզի հաշվապահ Ելենա Մարտիրոսյանին ենթարկելու կարգապահական տույժի: 
3.    Կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից: 


            Քաղաքապետ                         Գ. Ե. Մարտիրոսյան 
 Իսկականի հետ ճիշտ է` 
Աշխատակազմի քարտուղար`               Կ. Մանուկյան