ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6- ,,ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ’’ ՀՈԱԿ-ՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.09.2015

Քաղվածք
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6  
                   03.02.2015թ.                                                                                            ք. Գավառ
,,ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ’’ ՀՈԱԿ-ՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
      Ղեկավարվելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. N143-Ն հրամանի 177-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի 2015-2017թթ. ռազմավարական ծրագիրը
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1.    ,,Գավառի մարզադպրոց’’ ՀՈԱԿ-ում 2014թ. ֆինանսական կառավարման համակարգի և դպրոցի տնօրենի կողմից ներդրված հսկողական համակարգի մանրակրկիտ գնահատման` դրանց արդյունավետությունը և օգտավետությունը ուսումնասիրելու  և դիտարկելու նպատակով սույն թվականի փետրվարի 4-ից` 12 աշխատանքային օրով, Գավառի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից ,,Գավառի մարզադպրոց’’  ՀՈԱԿ-ում անցկացնել ներքին աուդիտ` մինչև փետրվարի 19-ը ներառյալ:  
2.    Կարգադրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

            Քաղաքապետ                               Գ. Ե. Մարտիրոսյան 
 Իսկականի հետ ճիշտ է` 
Աշխատակազմի քարտուղար`                Կ. Մանուկյան