ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7-ՍՈՍ ԲՈՇՅԱՆԻՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.09.2015


ՔԱՂՎԱԾՔ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7
03.02.2015թ.                                                                                                                ք. Գավառ

ՍՈՍ ԲՈՇՅԱՆԻՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ 
ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           Ղեկավարվելով Համայնքային ծառայության մասին օրենքի 15 հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2.1 կետով
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1.    Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի թափուր պաշտոնի համար մրցույթում հաղթող ճանաչված Սոս Գարասիմի Բոշյանին 2015թ. փետրվարի 3-ին նշանակել Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնում /ծածկագիր 2.1-7/` առանց փորձաշրջանի:
2.    Սոս Բոշյանի աշխատավարձը սահմանվում է համաձայն ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակի:
3.    Նույն օրը լուծել Սոս Բոշյանի հետ կնքած ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
4.    Կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից:
            Քաղաքապետ                              Գ. Ե. Մարտիրոսյան 
 Իսկականի հետ ճիշտ է` 
Աշխատակազմի քարտուղար`                     Կ. Մանուկյան