06 ՄԱՐՏԻ 2019թվականի N 30-Ա

02.05.2019

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
06 ՄԱՐՏԻ 2019թվականի N 30-Ա

 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015թ-ի հունվարի 22-ի «ԱԻ, ԲՊ և ՔՊ ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների  ու կազմակերպությունների   պատրաստման   և   տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության   ուսուցման   կարգը»  սահմանելու  մասին  թիվ 46-ն որոշմամբ և ՀՀ                                           Գեղարքունիքի մարզպետի 2019թ հունվարի 30-ի թիվ 36-Ա որոշմամբ, ՀՀ  Գեգարքունիքի մարզի  բնակչության պաշտպանության  համակարգի նախապատրաստման  2019թ-ի հիմնական միջոցառումների պլանով, կարգադրում եմ 

 1.     Ս/թ մարտի 20-ին իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Աի դեպքում բնակչության տարահանման կազմակերպումը»  թեմայով 
Շտաբային ուսումնավարժության շտաբի պետ նշանակել համայնքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանին
2.    ՇՈւ շտաբի պետին`

- ՇՈՒ-ին ընդգրկել համայնքապետարանի անձնակազմին և ավագանու անդամներին:
- Մինչև ս/թ  մարտի 18-ը մշակել ուսումնավարժության անցկացման մտահաղացումը և պլանը:
- ՇՈՒ-ի նախապատրաստման և անցկացման ընթացքում ճշգրտել համայնքի տարահանման պլանը և ստուգել նրանում նախատեսված միջոցառումների իրականացման հնարավորությունները:
- Վարժանքի անցկացման հաջորդ օրը  ինձ ներկայացնել միջոցառման ընթացքի գնահատականի, ինչպես նաև հայտնաբերված թերությունների մասին հաշվետվություն:
- ՈՒսումնավարժության ամփոփումը անցկացնել ս/թ մարտի 21-ին ուսումնավարժության մասնակիցների  ներկայությամբ:

  Համայնքի ղեկավար՝                    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱ