18 ՄԱՐՏԻ 2019թվականի N 39-Ա

02.05.2019

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 ՄԱՐՏԻ 2019թվականի N 39-Ա

,,ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ՛՛ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 38 հոդվածով և ,,Հայկական Կարիտաս'' Բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի գրասենյակի ղեկավար Անդրանիկ Եղիազարյանի գրությունը, կարգադրում եմ

1. Գավառ համայնքի 2019թ. բյուջեով նախատեսված 01 բաժնի 06 խմբի 01 դասի /նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ գործառնական դասակարգման 4819 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից <<Գավառի միայնակ տարեցների տնային խնամք>> ծրագրի  շրջանականերում 20 կին շահառուների համար ,,Հայկական Կարիտաս'' բարեսիրական հասարակական կազմակերպությանը տրամադրել  100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ յուրաքանչյուին 5 000-ական դրամ:
2. Սույն կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից:

Համայնքի ղեկավար՝                    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ