25 ՄԱՐՏԻ 2019թվականի N 41-Ա

02.05.2019

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
25 ՄԱՐՏԻ 2019թվականի N 41-Ա

<<ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ, 2006Թ. ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՆՐԱ ՀԵՏ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ԿՆՔԱԾ ԹԻՎ 51 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետի, 115-րդ հոդվածի 2-րդ, 120-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով <<Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու պատճառով <<Գավառի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին>> Գավառ համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 22-ի թիվ 2 նիստի թիվ 13-Ա որոշումը, կարգադրում եմ

1. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու պատճառով 2019 թվականի մարտի 27-ին <<Գավառի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Ասոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով 2006 թվականի մարտի 29-ին նրա հետ անորոշ ժամկետով կնքած թիվ 51 աշխատանքային պայմանագիրը:
2. Գավառի համայնքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման ժամկետները չպահպանելու պատճառով, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ծանուցման յուրաքանչյուր օրվա համար Դ. Ասոյանին վճարել տուժանք՝ հիմք ընդունելով նրա միջին օրական աշխատավարձի չափը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգով Դ. Ասոյանին վճարել արձակման նպաստ՝ նրա միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատաիկի չափով:
4.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ աշխատանքից ազատելու և 2006 թվականի մարտի 29-ին անորոշ ժամկետով կնքած թիվ 51 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել <<Գավառի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Ասոյանին:
5. <<Գավառի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները ժամանակավորապես վերապահել մարզադպրոցի ուսմասվար Արամ Յուրիկի Մինասյանին:
6. Սույն կարգադրությունը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:

Համայնքի ղեկավար՝                    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ