25 ՄԱՐՏԻ 2019թվականի N 42-Ա

02.05.2019

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
25 ՄԱՐՏԻ 2019թվականի N 42-Ա

<<ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՁՆԱԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

      Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի դրույթներով, հիմք ընդունելով <<Գավառի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու, 2006թ. մարտի 29-ին նրա հետ անորոշ ժամկետով կնքած թիվ 51 պայմանագիրը լուծելու մասին>> Գավառի համայնքապետի 2019 թվականի մարտի 25-ի թիվ 41-Ա կարգադրությունը, կարգադրում եմ

1.<<Գավառի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում 2019 թվականի մարտի 27-ին իրականացնել հանձնաընդունելություն:
Հանձնաընդունելության իրականացման նպատակով ստեղծել հանձնաընդունելության հանձնաժողով հետևյալ կազմով՝ 
Հանձնաժողովի նախագահ՝                   Գ. Բոշյան - համայնքապետի տեղակալ
                      Անդամներ՝                          Կ. Մանուկյան - աշխատակազմի քարտուղար 
                                                                     Ա. Գևորգյան - աշխատակազմի
                                                                              իրավատնտեսագիտական բաժնի պետ
                                                                     Տ. Բրսիկյան - աշխատակազմի իրավատնտեսագիտական
                                                                               բաժնի գլխավոր մասնագետ
                                                                     Ս. Խաչատրյան - աշխատակազմի
                                                                       իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ
                                                                     Ռ. Կոխպեցյան - համայնքապետի օգնական
                                                                     Ս. Խանդանյան - <<Գավառի մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի             
                                                                                                      հաշվապահ

2. Հանձնաընդունելության հանձնաժողովին՝ օրենքով սահմանված կարգով ձևակերպել հանձնաընդունելության արդյունքները:
3. Սույն կարգադրությունը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ