Քաղաքապետարանի պատմություն

17.09.2015

Խորհրդային Միության փլուզումից եւ անկախ պետականության հռչակումից հետո, Հայաստանում ամբողջությամբ պահպանվել էր խորհրդային վարչական համակարգից ժառանգություն մնացած տեղական խորհուրդների համակարգը, որն իր բնույթով և էությամբ տեղական ինքնակառավարում որակվել չէր կարող, քանզի տեղական խորհուրդները հանդիսանում էին պետական իշխանության մարմիններ:
1996 թվականին Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց Տեղական ինքնակառավարման համակարգը: Տեղական ինքնակառավարումը´ համայնքի իրավունքն ու կարողությունն է սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Այսպես է սահմանված Տեղական ինքնակառավարումը ՀՀ Սահմանադրությամբ:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի´ 1996թ. Գավառում առաջին անգամ անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց Ֆելիքս Արտավազդի Ղարաբաղցյանը: Նա պաշտոնավարել է մինչև 2002թ.:
Գավառի երկրորդ քաղաքապետ ընտրվեց Գրիշա Մուշեղի Հովեյանը, որը պաշտոնավարեց մինչև 2005թ. հոկտեմբերի 25-ը:

Գավառի երրորդ քաղաքապետն է Գուրգեն Երվանդի Մարտիրոսյանը, ով պաշտոնավարում է մինչ օրս:  

Քաղաքապետարանն առաջնորդվում է «Չկա քաղաքի բնակչին հետաքրքրող հարց, որը չի վերաբերում քաղաքապետարանին» սկզբունքով և իր առջև նպատակ է դրել բարելավել և զարգացնել քաղաքի տնտեսական, սոցիալական, մշակույթի ռեսուրսները և շրջակա միջավայրի պահպանությունը:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx