|
|
Գավառի քաղաքապետարանի 2006-2007 թթ բյուջեի վերլուծություն 2008 թ առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի հաշվետվություն
Գավառ համայնքի 2008թ. բյուջեն մշակվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ´ ըստ աշխատանքների կատարման ձեւաչափով: Բյուջետային նման քաղաքականություն իրականացնելիս մեծ նշանակություն ենք տալիս բյուջեի թափանցիկության եւ հրապարակայնության ապահովմանը´ համայնքի բնակչությանը մասնակից դարձնելով բյուջետային գործընթացին: Գավառ համայնքի 2006-2007 թվականների բյուջեի եկամուտների հիմնավորումը եւ համեմատական վերլուծությունն ունի հետեւյալ տեսքը: Գավառ համայնքի բյուջեում 2006 թվականին եկամուտ է նախատեսվել 246 591.0 հազար դրամ, որը փաստացի կատարվել է 198577.2 հազար դրամի չափով´ կամ 80.53 %-ով: Որից համահարթեցման սկզբունքով դոտացիան կազմել է 116558.4 հազար դրամ: Փաստացի կատարողականը կազմել է 100 %: գ Հարկային եկամուտներ են նախատեսվել 61230.0 հազ. դրամ, փաստացի կատարվել է 41478.0 հազ. դրամ´ 67.7 %, այդ թվում´ հողի հարկի գծով նախատեսված 15600.0 հազ. դրամի փոխարեն հավաքագրվել է 1867.7 հազ. դրամ կամ 11.9%, գույքահարկի գծով նախատեսված 45360.0 հազ. դրամի փոխարեն հավաքագրվել է 39610.3 հազ. դրամ կամ 86.8%: գ Տեղական տուրքի գծով նախատեսված 4400.0 հազ. դրամի փոխարեն հավաքագրվել է1163.0 հազ. դրամ կամ 26.4%: գ Ոչ հարկային եկամուտների գծով նախատեսված 1210.0 հազ. դրամի փոխարեն հավաքագրվել է 17761.8 հազ. դրամ կամ 79.3%: գ Կապիտալի գործառնություններից եկամտի մասով նախատեսված 19000.0 հազ. դրամի փոխարեն կատարվել է 7137.6 հազ. դրամի գործառույթ կամ եկամուտ է ապահովվել նախատեսվածի 37.6%-ի չափով: Գավառ համայնքի բյուջեում 2006 թվականին ծախս է նախատեսվել 247850.6 հազ.դրամի, որը փաստացի կատարվել է198091.2 հազ. դրամի չափով´ 79.9%-ով, այդ թվում ´ գ աշխատավարձի գծով նախատեսված 63719.3 հազ. դրամ ծախսի փոխարեն կատարվել է 44238.9 հազ. դրամի ծախս, որը կազմում է նախատեսվածի 69.4%-ը, գ պարտադիր սոց.ապ. վճարների գծով 11073.4 հազ. դրամ ծախսի փոխարեն կատարվել է 10599.9 հազ. դրամի ծախս, որը կազմում է նախատեսվածի 95.7%-ը, գ Կապիտալ ծախսերի գծով նախատեսված 33624.6 հազ. դրամ ծախսի փոխարեն կատարվել է 21578.2 հազ. դրամի ծախս, կամ նախատեսվածի 64.2%-ը: Գավառ համայնքի բյուջեում 2007 թվականին եկամուտ է նախատեսվել 292919.8 հազ.դրամ, որը փաստացի կատարվել է 267947.6 հազ. դրամի չափով´ 91.5 %-ով: Որից համահարթեցման սկզբունքով դոտացիան կազմել է 152066.6 հազար դրամ: Փաստացի կատարողականը կազմել է 100 տոկոս: Հարկային եկամուտներ են նախատեսվել 57530.0 հազ. դրամ, փաստացի կատարվել է 41938.1 հազ. դրամ´ 72.9%, այդ թվում´ հողի հարկի գծով նախատեսված 15530.0 հազ. դրամի փոխարեն հավաքագրվել է 2998.3 հազ. դրամ կամ 19.3 %, գույքահարկի գծով նախատեսված 42000.0 հազ. դրամի փոխարեն հավաքագրվել է 38939.9 հազ. դրամ կամ 92.7 %: գ Տեղական տուրքի գծով նախատեսված 4100.0 հազ. դրամի փոխարեն հավաքագրվել է 1668.3 հազ. դրամ կամ 42.6 %: գ Ոչ հարկային եկամուտների գծով նախատեսված 18895.6 հազ. դրամի փոխարեն հավաքագրվել է 13230.6 հազ. դրամ կամ 70.0%, որից հողի վարձակալության գծով´ 6796.3 հազ. դրամ կամ 64.7%, գ Կապիտալի գործառնություններից եկամտի մասով նախատեսված 43327.6 հազ. դրամի փոխարեն կատարվել է 50035.5 հազ. դրամի գործառույթ կամ եկամուտ է ապահովվել նախատեսվածի 115.0 %-ի չափով: Գավառ համայնքի բյուջեում 2007 թվականին ծախս է նախատեսվել 295015.9 հազ.դրամ, որը փաստացի կատարվել է 260201.3 հազ. դրամի չափով´ 88.2%-ով, այդ թվում ´ գ աշխատավարձի գծով նախատեսված 39993.2 հազ. դրամ ծախսի փոխարեն կատարվել է 38793.1 հազ. դրամի ծախս, որը կազմում է նախատեսվածի 97.0%-ը, գ պարտադիր սոց.ապ. վճարների գծով 7864.0 հազ. դրամ ծախսի փոխարեն կատարվել է 7714.6 հազ. դրամի ծախս, որը կազմում է նախատեսվածի 98.1 %-ը, գ Կապիտալ ծախսերի գծով նախատեսված 55862.0 հազ. դրամ ծախսի փոխարեն կատարվել է 50791.8հազ. դրամի ծախս, կամ նախատեսվածի 90.9%-ը: Հաղորդում Գավառի համայնքի 2008թ. բյուջեի 1-ին կիսամյակի պլան-կատարողականի վերաբերյալ: 2008թ. 1-ին կիսամյակի վարչական բյուջեի գծով պլանավորված 134129.4 հազ. դրամի եկամուտի դիմաց կատարվել է 105666.2 հազ. դրամ, որը կազմում է 78,8 %, իսկ ծախսերի գծով պլանավորված 134129.4 հազ. դրամի դիմաց կատարվել է 90351.1 հազ. դրամ, որը կազմում է 67.4%: 2008թ. 1-ին կիսամյակի Ֆոնդային բյուջեի գծով պլանավորվել է 49506.0 հազար դրամ եկամուտ: Կատարվել է 6599.7 հազ. դրամ, որը կազմում է 13.3 %, իսկ ծախսեր գծով պլանավորված 49506.0 հազ. դրամի դիմաց կատարվել է 1097.5հազ. դրամ, որը կազմում է 2.2%:
Գավառ համայնքի 2008 թվականի բյուջեի ծախսեր: Ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները 2008-ին նախատեսված է 58 մլն 194 հազար 600 դրամ: Կրթությանն ու գիտությանը հատկացվելու է 103 մլն 931 հազար 600 դրամ: 2006 –ին նախադպրոցական եւ արտադպրոցական կրթության ծախսերը կազմել էր 62 մլն 88 հազար, իսկ 2007-ին´ 100 մլն 898 հազար 100 դրամ: Մշակույթ եւ սպորտ: 2008 թվականին հատկացվելու է 19 մլն 174 հազար 100 դրամ: Գրադարանային ֆոնդի հարստացման համար այս տարի կհատկացվի 100 000 դրամ; Տեղեկացնենք, որ 2008 թվականին Գավառի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնարկ ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձը բարձրացել է 25 տոկոսով: Աշխատավարձերի բարձրացում սպասվում են նաեւ հաջորդ տարիներին: Սոցիալական ապահովություն: 2008 թվականին նախատեսվում է հատկացնել 6 մլն դրամ: Ինչպես հայտնի է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության ֆինանսավորմաբ Գավառում գործում է բարեգործական ճաշարան´ միայնակ ծերերի եւ կենսաթոշակառուների համար: Ճաշարանի հետագա գործունեությունը մեր քաղաքում պահպանելու համար քաղաքապետարանը հատկացրել է 1 մլն դրամ: 2008 թվականի դոտացիան կազմել է 172141.9 հազար դրամ:
2007թ-ին 2006թ-ի համեմատ համայնքի եկամուտները կազմել են 134.9 %, այդ թվում´ սեփական եկամուտները կազմել են 158.2 %, հարկային եկամուտները աճել են 101.1 %, տեղական տուրքերը աճել են 143.4 %, ոչ հարկային եկամուտները նվազել և կազմել են 74.5 % գույքի օտարումից եկամուտները աճել են 7 անգամ
2007թ-ին 2006թ-ի համեմատ համայնքի ծախսերը կազմել են 131.4 %, այդ թվում´ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները 87.7 % սոց. ապ. հատկացման վճարներ 72.8 % ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 122.4 %
որից. այլ կոմունալ ծախսեր 104.0 % այլ ծառայությունների ձեռք բերման ծախսեր 139.1 % կապիտալ վերանորոգման ծախսեր 318.5 %
Համեմատության կարգով նշենք, որ 2007թ-ին 2005թ-ի համեմատ համայնքի եկամուտները կազմել են 191.9 %
|
|
 |
 |
ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ Կարդացեք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի 2012 թվականի հունվար ամսվա հարցազրույցը` Գեղամա աշխարհ թերթում/http://geghamaashkharh.blogspot.com/2012/01/blog-post_20.html 20/01/2012, 19:08:06 |
|
Ծանոթացեք Գավառի քաղաքապետարանի կողմից 2010 թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերին: Սեղմեք ՏԵՂԵԿԱՏՈՒ էջը, այնուհետեւ այցելեք ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենթաբաժինը 10/08/2010, 20:12:15 |
| |
|
 |
|
|
 |
|
2012
2
23
|
 |
|
|
 |
|