Գավառի հիմնադրումը


Գավառի հիմնադրումը եւ նրա անվան ժամանակաշրջանը - Քաղաքի անվան առաջին վկայությունը մի խաչքար է, որը գտնվում է հին գերեզմանատան սբ. Ստեփանոս մատուռի մոտ: Քարի վրայի գիրը վկայում է "Ի թիվ ԲՃՂԱ… Ես ամիրա Վասակս որդի Վասիլ իշխանի շինեցի զեկեղեցիս և զգավառայ առուն հանեցի ձորեն և սարեն": Ըստ Մ. Սմբատյանցի ԲՃՂԱ-291, ավելացած հայկական տոմարի 551 թիվը ստացվում է խաչքարի պատրաստման ժամանակաշրջանը´ 842 թվական: Իսկ Թադևոս Ավդալբեկյանի կարծիքով ԲՃՂԱ տարեթիվը պետք է հավելել Հայոց փոքր կամ Սարկավագի տոմարին: Այս դեպքում ստացվում է 291+1083= 1374թ.:
Գավառը հետուրարտական ժամանակաշրջանում - Գավառի տարածքը մտնում է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ և կազմում է Գեղարքունիքի գավառի հյուսիսարևմտյան մասը: 9-րդ դարում մտել է Արցախի Սահել Սմբատյանի Իշխանության տակ: 885-ից մտել է հայ Բագրատունիների թագավորության կազմի մեջ: 10-12-րդ Դարիերի կեսը գտնվել է սելջուկ-թուրքերի տիրապետության տակ: 12-րդ դարի վերջում այն գրավել են Զաքարյան Իշխանները և հանձնել Վերին Խաչենի իշխաններին:
Գավառը որքան ժամանակ է եղել օտար նվաճողների տիրապետության տակ - 1230 թվականին ճանաչել է մոնղոլների գերիշխանությունը: 1385թ. եղարքունիքը ասպատակել են Ոսկե հորդայի Թուղթամիշ իշխանի զորքերը, 1387թ. Լենկ Թեմուրի հրոսակները: 1430թ.գրավել են կարակոյունլուները: 1555թ. անցել է Սեֆյան Պարսկաստանին: 1604թ. ենթարկվել է Շահ-Աբասի բռնագաղթին:
Գավառը Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելուց հետո - Գավառ քաղաքը շարունակեց մնալ Նոր Բայազետ գավառի վարչական կենտրոն: 1930թ. նոր վարչական բաժանում կատարվեց, Նոր Բայազետի շրջանը Նոր Բայազետ վարչական կենտրոնով դարձավ հանրապետական ենթակայության: Քաղաքին Կամո (հեղափոխական Ս. Տեր-Պետրոսյանի անունով) անվանումը տրվեց 1959 թվականին: Գավառ քաղաքի շրջագծի մեջ են մտնում Արծվաքար եւ Հացառատ գյուղերը: 1963 թվականից Կամո քաղաքը դարձավ հանրապետական ենթակայության:
Գավառը Հայաստանի անկախացումից հետո - 1991թ. սեպտեմբերի 21-ից Գավառը հանդիսանում է անկախ Հայաստանի Հանրապետության քաղաք, Գեղարքունիքի մարզային կենտրոն: Կամոն Գավառ է վերանվանվել 1996թ.:
Գավառ քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1929-30թթ. (ճարտարապետ Ա. Թամանյան), երկրորդը´ 1946-48թթ. (ճարտարապետներ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան), երրորդ´ 1961-62թթ. (ճարտարապետներԻ. Նեմիջնովա, Կ. Գաբրիելյան):
Քաղաքային բնակչության թիվը 1831 թվականից մինչեւ մեր օրերը - 1831թ.-1346, 1886 թ.-7488, 1908 թ.-9872, 1914 թ.-12630, 1959 թ.-8666, 1990 թ.-21110, 1999 թ.-23272 մարդ:
Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010