Գեղարվեստի դպրոց

1977թ. հուլիսի 25-ից Կամո քաղաքում բացվել է մանկական գեղարվեստի դպրոցը: Դպրոցում գործել են նկարչոթյան, կիրառական արվեստի ուսուցման դասարաններ: Դպրոցը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, միջոցառումների: Լավագույն աշխատանքները արժանացել են մրցանակի: Ամեն տարի անցկացվում է տարեվերջյան հաշվետու ցուցահանդես: 2003թ.-ից դպրոցը անվանակոչվել է Ստեփան Մինասյանի անվամբ: Գավառի գեղարվեստի դպրոցի նպատակն է Գավառի տարածքում սովորողների ազատ ժամանակի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմանների ստեղծումը, նրանց հոգևոր հայրենասիրական դաստիարակությունը: Դպրոցը նպաստում է գեղագիտական առարկաների խորը իմացությանը: Դպրոցում ուսուցանվում են գծանկարչություն, գունանկարչություն, կոմպոզիցիա, արվեստի պատմություն, կիրառական արվեստ:
Դպրոցում սեվորում են 9-ից 18 տարեկան նկարչական ունակություններ ունեցող երեխաներ: Դպրոցն ունեցել է շրջանավարտներ, որոնք իրենց կրթությունը շարունակելուց հետո իրենց ավանդն են ներդրել քաղաքի մշակութային զարացման գործում: 2003թ.-ին դպրոցի սան Վարդգես Բոխյանը արժանացել է արծաթե մեդալի´ Հնդկաստանից:
2006թ. Մարիամ Հերգնյանը մասնակցել է Եգիպտոսում կայացած մանկական ցուցահանդեսին եւ արժանացել ոսկե մեդալի:
Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010