Հարգելի այցելու,
Ողջունում եմ Ձեզ´ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի պաշտոնական կայք այցելելու համար:
Վստահ եմ, որ համացանցը հնարավորություն  կտա ծանոթանալու Գավառի քաղաքապետարանի աշխատակազմում տեղի ունեցող նորություններին, իրականացվող ծրագրերի, քաղաքապետարանի կառուցվածքի, ընթացիկ գործունեության, տեղական ինքնակառավարումն իրականացնող մարմինների մասին համակողմանի տեղեկատվությանը, ինչպես նաեւ այս կայքում դուք կարող եք գտնել օգտակար տեղեկություններ Գավառի, նրա պատմության ու ազգագրության, կրթական, մշակութային ոլորտների, մարզական կյանքի վերաբերյալ:
Հետադարձ կապի միջոցով էլ Ձեր հարցադրումներն ու առաջարկությունները կարժանանան մեր ուշադրությանը:
Համոզված եմ, որ մեր կայքն իր բովանդակությամբ կդառնա Գավառի տեղեկատվական աղբյուրը´ օգտագործողների լայն շրջանակների համար:

Բարի գալուստ Գավառի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջ:
Հարգանքներով Գավառի քաղաքապետ`
Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան


ԳԱՎԱՌԻ ՁՄԵՌ -2012
22/02/2012, 09:58:44
Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց “Գավառի ձմեռ” մարզամշակութային միջոցառումը: Փետրվարի 18-ին Գավառ քաղաքում մարզական տոն էր, որին եկել էին մասնակցելու հանրակրթական, երաժշտական եւ արվեստի դպրոցների աշակերտներն ու սաները, մարզամշակութային հաստատությունների երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաեւ շատ ընտանիքներ, կոլեկտիվներ: “Գավառի ձմեռ” միջացառումը նպատակ ունի վերականգնելու ժամանակին ձեւավորված ավանդույթները, նպաստել առողջ ապրելակերպի, ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, ազգային խաղերի մասսայականացմանը: Միջոցառման ծրագրում ընդգրկված էին մասսայական դահուկավազք, բարձունքի գրավում, մրցումներ սահնակներով, ազգային խաղեր, պարանի ձգում եւ կշռաքարերի բարձրացում մարզաձեւերը: Մրցումներն անցան ուրախ տրամադրությամբ եւ ինչպես նշում էին մասնակիցները, նրանք մեծ ոգեւորությամբ են մասնակցելու նաեւ հաջորդ տարիներին կազմակերպվող նմանատիպ խաղերին: Ամբողջ ընթացքում տիրում էր տոնական տրամադրություն, երգ ու պար: Իրենց կատարումներով տոնական տրամադրություն ստեղծեցին Գավառի արվեստի եւ մշակույթի տան պարային բաժնի սաները: Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր գրաված մասնակիցները պարգեւատրվեցին Գավառի քաղաքապետի պատվոգրերով, իսկ շնորհակալագրեր ստացան ակտիվ մասնակցություն ցուցաբերած հաստատություններն ու անհատները: Խաղերին հետեւում էր Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ քաղաքապետի` արդեն այսօրվանից պետք է նախապատրաստվել, հաջորդ տարի ձմեռային խաղերն ավելի մասսայական դարձնելու եւ խաղաձեւերն ընդլայնելու համար: Գուրգեն Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ Գավառ համայնքի բյուջեից համապատասխան միջոցներ են հատկացվելու ձմեռային մարզագույք ձեռք բերելու համար: Տարեցտարի ձեռք բերելով որոշակի քանակությամբ մարզական գույք, քաղաքապետարանը այլեւս դժվարություններ չի ունենա մրցումներին ավելի շատ մարդկանց մասնակից դարձնելու: Ինչպես վստահեցնում են կազմակերպիչները, “Գավառի ձմեռ” մարզամշակութային միջոցառումը եւս դառնալու է ավանդական:
ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ Կարդացեք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի 2012 թվականի հունվար ամսվա հարցազրույցը` Գեղամա աշխարհ թերթում/http://geghamaashkharh.blogspot.com/2012/01/blog-post_20.html
20/01/2012, 19:08:06
Ծանոթացեք Գավառի քաղաքապետարանի կողմից 2010 թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերին: Սեղմեք ՏԵՂԵԿԱՏՈՒ էջը, այնուհետեւ այցելեք ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենթաբաժինը
10/08/2010, 20:12:15
2012
February
MonTue.Wed.Thu.Fri.Sat.Sun
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829




Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010