Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

09.01.2016

Սիրելի հայրենակիցներ
Ավարտին մոտեցավ 2015 թվականը, որը մեր քաղաքի համար նշանավորվեց ձեռքբերումներով և իրականացված մի շարք աշխատանքներով, իհարկե նաև հաջորդ տարվա անելիքների նախատեսումով ու դրանք կյանքի կոչելու պատրաստակամությամբ:
Ցանկանում եմ, որ 2016 թվականը լինի հաջողությունների, ձեռքբերումների և հաղթանակների տարի. թող կյանքի կոչվեն Ձեր բոլոր ծրագրերը:
Առանձնահատուկ ջերմությամբ եմ շնորհավորում հայ զինվորին. ուժ ու կորով եմ մաղթում մեր սահմանապահներին, նրանց ծնողներին՝ համբերութուն, իսկ Հայաստան երիկրին՝ խաղաղություն ու բարօրություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան