ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

28.01.2016

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Հայաստանի ու հայ ժողովրդի կենսագրության մեջ կարևոր իրադարձություն է հայոց բանակի կազմավորումը,քանզի պատմության ոլորաններում հայոց անկախությունն ու հայի գոյությունը պահպանելու համար միշտ էլ կարևորվել է հայոց կանոնավոր բանակի գոյությունը:
Առանձանակի ջերմությամբ ու սիրով եմ շնորհավորում հայոց բանակի զիվորին. հայրենիքի սահմանին կանգնած մեր զինվորին մաղթում եմ ուժ, տոկունություն, արիություն, թող հայրենասիրության զգացումը միշտ ուղեկցի Ձեզ սիրելի զինվորներ: 
Թող բոլոր զինվորները վերադառնան իրենց հայրենի օջախ, նրանց մայրերի աչքերը թող թրջվեն միայն ուրախության արցունքներից, և թող Հայաստանի խաղաղ արշալույսները կերտող հայ զինվորները ապրեն ու արարեն խաղաղ հայրենիքում:
Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան