ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

08.03.2016

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

   Հարգելի կանայք, մայրեր  ու քույրեր.

   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անսահման սեր, երջանկություն և ժպիտներ:

 Մարտի 8-ը լավագույն առիթներից է մեր սրտի խոսքը, մեր սերն ու հարգանքը  արտահայտելու համար, ուստի մենք այս տոնը նշում ենք մեծագույն սիրով ու ակնածանքով:

 Մեծ է Ձեր դերը մեր կյանքում, քանզի դուք եք մեր առաջմղիչ ուժը` Ձեր լավատեսությամբ, նվիրումով ու անսահման սիրով:

   Անփոխարինելի է Ձեր դերը ոչ միայն սերունդների դաստիարակության, այլև ընտանեկան ջերմության ստեղծման ու պահպանման գործում;

 Շնորհավոր ձեր տոնը, թանկագի՛ն կանայք: Թող անսպառ երջանկությունն ու ուրախությունը Ձեր մշտական ուղեկիցները լինեն:

Գավառի քաղաքապետ՝  Գուրգեն Մարտիրոսյան