Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը` երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

02.06.2015

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի երեխաներ.
Ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ; Դուք եք մեր վաղվա օրվա կերտողները և մեր լուսավոր ապագայի հենասյունը; Մաղթում եմ, որ ունենաք անհոգ ու երջանիկ  մանկություն, ապրեք խաղաղ ու ստեղծագործ առօրյայով, շրջապատված լինեք սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ  և հետագայում ժպիտով  հիշեք Ձեր մանկությունը;
 Թող ամռան պես ջերմ ու լուսավոր լինեն աշխարհի բոլոր փոքրիկների օրերը, և թող նրանց բազմագույն  երազանքները իրականություն դառնան;

Գավառի քաղաքապետ` Գուրգեն Մարտիրոսյան