ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2015

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներին ու ներկայացուցիչներին, մանկավարժներին, աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի`գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ; Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին բոլորի համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի; Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում հատկապես դպրոց հաճախող առաջին դասարանցիներին, քանզի նրանց է վստահված Հայաստան երկրի կրթված ու գիտակից սերունդ ապահովելու գործը: Շատ կարևոր է, որ ներկայիս սերունդը գիտակցի կրթության ու գիտության դերը, քանզի այս ոլորտի ձեռբերումներով է պայմանավորված մեր մեր երկրի ու ժողովրիդի լուսավոր ապագան; Կրկին անգամ շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք; Լավագույն ցանկություններով`

Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Մարտիրոսյան