ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

30.09.2015

Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ: Հայ ժողովուրդը դարերի պայքարի գնով 1991 թվականին վերահաստատեց իր ազատ ապրելու իրավունքը և այն ամրագրեց անկախության հաստատմամբ:
Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հայ, հատկապես մեր մատաղ սերունդն ու երիտասարդությունը գիտակցեն անկախության խորհուրդը, արժեվորեն անկախության ձեռքբերումը, այն կերտողների նվիրումը և պատրաստակամ լինեն անկախությունը հավերժ պահելու գործում:
Կրկին անգամ շնորհավորում եմ այս կարևոր տոնի առթիվ և մաղթում, որ հայ ժողովուրդը հավերժ ապրի ու արարի ազատ ու անկախ հայրենիքում: 
Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Մարտիրոսյան