ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
2006- 2008թթ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ


24.09.2008 թ.

Գավառի նորընտիր իշխանությունը քաղաքապետարանը ժառանգեց 50 մլն դրամ պարտքով, որից միայն 33 միլիոնը կազմում էր աշխատավարձի պարտքը:
Բյուջեի կատարողականի ցածր ցուցանիշի վրա  մեծ ազդեցություն էին ունենում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ հարկային արտոնությունների համատարած կիրառումները:
Կարճ ժամանակահատվածում ոչ միայն հաջողվեց մարել նախորդ տարիների կուտակված պարտքերը, այլեւ տարեկան 20 -25 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը:
Գավառի քաղաքապետարանի կողմից 2006- 2008 թվականներին իրականացված աշխատանքներն ըստ բնագավառների:
2006 թվականին քաղաքի փողոցների ասֆալտապատման համար հատկացվել է 16 մլն 330 հազար դրամ:   Գավառ - Գանձակ միջհամայնքային ճանապարհի Հացառատ թաղամասով անցնող հատվածի ասֆալտապատման համար Գավառի քաղաքապետարանը 2006 թվականին ներդրեց 10 մլն դրամ:
2007 թվականին միայն ասֆալտապատման վրա ծախսվել է շուրջ 400 մլն դրամ: Համեմատության կարգով նշենք, որ 2007 թվականի Գավառի բյուջեն կազմել է ընդամենը 249 մլն դրամ: Մասնավորապես´ DFID-ի միջոցներով ասֆալտապատման վրա ծախսվել է 20 մլն դրամ: Համալսարանից մինչեւ կենտրոնական հրապարակ ձգվող 3 կիլոմետր երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվեց կառավարության, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ Գավառի համայնքի բյուջեի միջոցներով:  Ճանապարհի կառուցման վրա ներդրվել է 395 մլն դրամ, որից 200 մլն դրամը տրամադրվել էր պետական բյուջեից, 160 մլն դրամը´ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը եւ 35 մլն դրամը´ Գավառի քաղաքապետարանը:
2008 թվականին ասֆալտապատման համար նախատեսվել է 24 մլն 200 000 դրամ: Այս գումարով նախատեսվում է ասֆալտապատել Օգոստոսի 23 փողոցի Գրիգոր Լուսավորիչ- Զորավար Անդրանիկ խաչմերուկի հատվածը, Ազատության երկրորդ փողոցը, 2-րդ անցումը եւ երկրորդ փակուղին:
2007 թվականին քաղաքապետարանը 2 մլն դրամ տրամադրեց ճանապարհային լուսացույցների վերականգնման համար:
Քաղաքի աղբահանությունը ժամանակին կազմակերպելու համար 2006 թվականին Գավառ բերվեց աղբատար 2 նոր ավտոմեքենա, 320 նոր աղբարկղ, որոնք տեղադրվեցին քաղաքի բոլոր թաղամասերում:  2008 թվականին մաքրվել է Գավառ քաղաքի աղբավայրը: RTI կազմակերպության և քաղաքապետարանի աջակցությամբ Գավառ է բերվել եւս մեկ աղբատար մեքենա: Մեքենայի ձեռք բերման համար քաղաքապետարանը հատկացրել է շուրջ 3 մլն դրամ:
Յուրաքանչյուր տարի էտվում եւ կրապատվում են ծառերի բները: Գավառում, այդ թվում Արծվաքար եւ Հացառատ թաղամասերում վերջին տարիներին, եւ մասնավորապես այս տարի կատարվել է մասսայական ծառատունկ: Կենտրոնական փողոցներում տնկվել են տուա եւ այլ տեսակի թփեր:
Գրեթե ամբողջությամբ ավարտված է հիմնական, կենտրոնական փողոցների լուսավորությունը:

2006-ին Գավառում բացվեց երիտասարդական միջոցառումների Գեղարքունիքի մարզային կենտրոնը: Քաղաքապետի նախաձեռնությամբ մշակույթի տան սենյակներից մի քանիսը տրամադրվեց կենտրոնին  եւ քաղաքի բյուջեից 1 մլն 429 հազար դրամ տրամադրվեց Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Գեղարքունիքի մարզային կենտրոնի հիմնանորոգմանը:
Գավառի քաղաքապետարանը 2007 թվականին Արծվաքար թաղամասում կառուցեց նոր գազատար: Այս նպատակի համար համայնքի բյուջեից ներդրվել է 5 մլն 747 հազար դրամ: Արծվաքար թաղամասի նշված հատվածում դեռեւս խորհրդային տարիներին բացակայել է գազատարը եւ բնակիչները զրկված են եղել օգտվելու կապույտ վառելիքից:
Խարաբեկ կոչվող տարածքից սկիզբ առնող առվակները, որոնք լցվում էին Աղի գոլ կոչվող արոտավայրերում´ խցանվել էին: Շուրջ 10 կմ երկարությամբ ջուրը դուրս էր գալիս հունից´ լցվելով դաշտերն ու ճանապարհները´ վնասելով շրջակա ցանքատարածություններին:
 2007 թվականին այդ նպատակի համար հատկացվեց 267 հազար 730 դրամ, իսկ դաշտամիջյան ճանապարհների նորոգման համար 2 մլն 909 հազար դրամ:
Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ  2006 թվականին վերանորոգվեցին եւ կառուցվեցին Ազատության 23,25 եւ 26 շենքեր տանող աստիճաններն ու բազրիքները:
 2007 թվականին կառուցապատվեց  Մովսիսյան փողոցի եւ Միքայելյան առաջին նրբանցքի աստիճանավանդակները: Աշխատանքներ իրականացվեցին նաեւ Դեմիրճյան փողոցում:  Մաքրվել է Դեմիրճյան փողոցի ջրատարը, ինչպես նաեւ կառուցվել են նոր ջրատարեր´ Ազատության, Միքայելյան, Շահումյան, Զորավար Անդրանիկ եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների հատման մասերի ջրատարները: 2007 թվականին շահագործման հանձնվեցին  նաեւ Ազատության 29, 30, 31 եւ 38 բազմաբնակարան շենքեր տանող աստիճանները:
2008 թվականին կառուցվել են Ազատության 41, 48 եւ 49 բազմաբնակարան շենքերի աստիճաններն ու բազրիքները: Նշված աշխատանքներն իրականացվել են Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրի շրջանակներում:
Գավառի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում´ ԱՄՆ ՄԶԳ-ն «Քոփերաթիվ Հաուզինգ Ֆունդեյշն» կազմակերպությունը «Բրիջ» ծրագրի շրջանակներում 2007 թվականին հիմանորոգվեց Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքը: Ծրագրի արժեքը կազմում էր ավելի քան 20 մլն դրամ, որի շուրջ 30 տոկոսը ներդրեց Գավառի քաղաքապետարանը: Մանկապատանեկան ստեղծագործական կենտորնն ապահովված է նաեւ ջեռուցումով: Կենտրոնական ջեռուցմամբ են ապահովված նաեւ Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցը, մարզադպրոցը: Ջեռուցվում են նաեւ թիվ 4, թիվ 7 մանկապարտեզները: Վերջին երկու մանկապարտեզները, ինչպես նաեւ թիվ 3 մանկապարտեզն արդեն աշխատում են շուրջտարի:
Քաղաքապետի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ հիմնանորոգվում է 102 ամյա կենսագրություն ունեցող Գավառի արվեստի դպրոցը: Կառուցապատումն իրականցվում է «Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի» կողմից հատկացված 103 մլն դրամի հաշվին:
2007 թվականին Գավառի քաղաքապետարանի նախաձառնությամբ Ֆրունզե Դովլաթյանի անվան մշակույթի տան եւ քաղաքային գրադարանի վերանորոգման ծրագրերը ներկայացվեցին կառավարություն:
Արդյունքում 2008 թվականին պետական բյուջեից 15 մլն դրամ հատկացվեց մշակույթի տան տանիքի վերանորոգմանը, եւս 15 մլն դրամ էլ´ քաղաքային գրադարանի մասնակի նորոգման համար: Աշխատանքներն արդեն ավարտված են:
2006 թվականի ընթացքում լուծվեց նաեւ 24 տնազուրկների բնակարանների հատկացման խնդիրը:
Ապրիլ ամսից մեկնարկվեց Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին երկրորդի անվան «Կառուցենք հավատով» շինարարական աշխատանքները: Արդյունքում 24 տնազուրկներ ապահովվեցին բնակարաններով: 2008 թվականին քաղաքապետարանը վերանորոգեց նշված բազմաբնակարան շենքի տանիքը, որը տուժել էր քամու հետեւանքով:
2008 թվականի համայնքի բյուջեով նախատեսված է փոխել 23 եւ 24 բազմաբնակարան շենքերի տանիքներն ու մուտքի դռները: Նշված ծրագրի համար քաղաքի բյուջեից այս տարի հատկացվել է 18 մլն դրամ: Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Բնակչության սոցիալական աջակցության հարցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատուկ կատեգորիայի անձանց´ ծնողազուրկներին, հաշմանդամներին, սոցիալապես անապահովներին: 2006-2008 թվականներին ընդհանուր առմամբ 11 մլն դրամի օգնություն է տրամադրվել 393 քաղաքացու: Ըստ տարիների նրանց թիվը կազմում է համապատասխանաբար´ 99, 173 եւ 121: Ջրհեղեղից տուժաց 14 բնակիչ ստացել է 50 հազարական դրամ:
Գավառում բարեգործական Ճաշարանի հետագա գործունեությունը մեր քաղաքում պահպանելու համար քաղաքապետարանը այս տարի հատկացրեց 1 մլն դրամ:
Տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցությունն ապահովելու համար քաղաքապետարանը 2007 թվականին հայտարարեց մրցույթ´ Համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում էր  500 000 դրամ:
Գավառի քաղաքապետարանը նախատեսում է վերակառուցել կենտրոնական հրապարակը: 2008 թվականին բյուջեից 5 մլն դրամ է հատկացվել հրապարակի նախագծային աշխատանքներ կատարելու համար: Աշխատանքները նախատեսված է սկսել 2009 թվականից:  
2007թ-ին 2006թ-ի համեմատ
համայնքի եկամուտները կազմել են                                                            134.9 %,

2007թ-ին 2006թ-ի համեմատ
համայնքի ծախսերը կազմել են                                                                     131.4 %,



Համեմատության կարգով նշենք, որ
2007թ-ին 2005թ-ի համեմատ
համայնքի եկամուտները կազմել են                                                            191.9 %

ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ Կարդացեք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի 2012 թվականի հունվար ամսվա հարցազրույցը` Գեղամա աշխարհ թերթում/http://geghamaashkharh.blogspot.com/2012/01/blog-post_20.html
20/01/2012, 19:08:06
Ծանոթացեք Գավառի քաղաքապետարանի կողմից 2010 թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերին: Սեղմեք ՏԵՂԵԿԱՏՈՒ էջը, այնուհետեւ այցելեք ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենթաբաժինը
10/08/2010, 20:12:15
2012
February
MonTue.Wed.Thu.Fri.Sat.Sun
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829




Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010