|
|
ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2006- 2008թթ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
24.09.2008 թ.
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐԳ
Քաղաքապետարանն առաջին օրվանից առաջնորդվեց «Չկա քաղաքի բնակչին հետաքրքրող հարց, որը չի վերաբերում քաղաքապետարանին» սկզբունքով եւ իր առջեւ նպատակ դրեց բարելավել և զարգացնել համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային ռեսուրսները և շրջակա միջավայրի պահպանությունը: Կարեւորելով բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը´ քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, առաջին օրվանից հանդես եկավ համայնքի անունից եւ աշխատեց համայնքի համար: Քաղաքապետարանի աշխատակազմն ունի հետևյալ կառուցվածքը. քաղաքապետ, քաղաքապետի տեղակալ, աշխատակազմի քարտուղար, քաղաքապետի օգնական, քաղաքապետի խորհրդական, մամլո քարտուղար, իրավա-տնտեսագիտական բաժին, գյուղատնտեսական բաժին, գլխավոր, առաջատար և 1-ն կարգի մասնագետներ: Գավառն առաջին համայնքներից էր, ուր ներդրվեց համայնքային ծառայության համակարգը: 2007, 2008 թվականներին աշխատակազմի գլխավոր եւ առաջատար պաշտոններ զբաղեցնեղ համայնքային ծառայողներն անցան են Հայաստանի Համայնքների ասոցիացիայի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներ, ստացել են վկայականներ եւ առաջիկայում նրանք կատեստավորվեն: Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման եւ վերաորակավորման տարբեր դասընթացների: 2006 թվականից Գավառի քաղաքապետարանը սերտ համագործակցեց Հայաստանի ավագանիների ասոցիացիայի, RTI կազմակերպության, Հայաստանի ֆինանսիստենրի միության հետ: Վերջիններիս կողմից իրականացվել են բազմաթիվ մեթոդական աջակցություններ, որոնք նպաստել են աշխատանքների մատչելիությանը: Համայնքի զարգացման հիմնախնդիրները ամրագրված է «Եռամյա ծրագրում»: Եռամյա զարգացման ծրագրում ամրագրված´ ըստ առանձին բնագավառների առաջնահերթություն ներկայացնող խնդիրներից մեծ մասը հաշվետու ժամանակաշրջանում լուծվել է համայնքի բյուջեի, կառավարության, անհատ բարերարների միջոցներվ:
SWOT վերլուծություն ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐՆ ԵՆ
գ Բնակչության մեծամասնության վստահությունը´ Տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ գ Մասնագետների կրթական բարձր մակարդակը գ Գավառագետի առկայությունը, որը հնարավորություն է տալիս ընդլայնել ոռոգման համակարգը և ոռոգելի դարձնել անջրդի հողատարածությունները գ Հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների առկայությունը գ Ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգ վիճակը գ Պատմամշակութային արժեքների առկայությունը, որոնց շնորհիվ կարելի է զարգացնել զբոսաշրջությունը Գավառ համայնքում գ Քաղաքի գազիֆիկացված լինելը գ Արտադրական ազատ տարածքների առկայությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐՆ ԵՆ գ Ճանապարհների (50/50), խմելու ջրի և ոռոգման ջրի ցանցերի անմխիթար վիճակը գ Ծնելիության ցածր մակարդակը գ Արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեծացումը գ Հզոր արդյունաբերական դադարից հետո գործազրկության բարձր մակարդակը
Համայնքի զարգացման, բնակիչների բարեկեցության բարելավման խնդիրների լուծումը համայնքի կառավարման մարմինների խնդիրն է, որն իրականացվում է ավագանիների հետ ակտիվ համագործակցության արդյունքում: Գավառ համայնքի ավագանին բաղկացած է 14 անդամից: Ավագանու ինստիտուտը կարելի է համարել կայացած, քանի որ նրանք տեղյակ են ՏԻՄ մասին օրենքին, օրենսդրական դաշտին, ինչպես նաեւ, շփվելով բնակիչների հետ´ տեղյակ են համայնքում առկա հիմնախնդիրներին: Ավագանու անդամաների համար պարբերաբար կազմակերպվել են օրենքների ուսումնասիրություններ եւ ուսուցում: Ուսումնական պարապմունքների անցկացմանը նպաստել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք համագործակցության առաջարկ են ստացել քաղաքապետարանի կողմից: Ավագանու անդամ Անահիտ Շահզադյանը վերապատրաստվել է Բուլղարիայում եւ արտասահմանյան փորձը փոխանցել իր գործընկերներին: Գավառի քաղաքապարանը կարեւորում է հատկապես բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը եւ լսելի է դարձնում ոչ միայն նրանց խոսքը, այլեւ տալիս է համապատասխան լուծումներ: Այս առումով Հանրապետությունում առաջին անգամ Գավառ քաղաքում կիրառվեց Բուլղարիայի Հանրապետության ինքնակառավարման փորձը: Համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար քաղաքապետարանը հայտարարեց բաց մրցույթ: RTI կազմակերպությունը ավագանու անդամների համար տրամադրել է համապատասխան գույք, որը տեղադրվել է ավագանիների սենյակում: Ուսումնասիրելով հանրապետության տարբեր քաղաքներում ավագանու անդամների փորձը RTI-ը հրատարակել է «Ավագանու ուղեցույց», որտեղ զետեղված են բազմաթիվ առաջարկություններ, որոնք արված են նաեւ մեր ավագանու անդամների կողմից: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի´ Գավառ քաղաքի ավագանու նիստերի մեծ մասն անցել են դռնբաց, որոնց մասնակցել են ուսանողներ, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ եւ ավագանու անդամներ հանրապետության 11 համայնքներից: 2008 թվականին Գավառ համայնքի բյուջեն մշակվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ´ ըստ աշխատանքների կատարման ձեւաչափի: Ներկայացվող բյուջեն ձեւավորվել է բյուջետային նոր մոդելի կիրառմամբ, հիմքում պարունակում է համայնքի ֆինանսական կառավարման հաշվետվողականության եւ չափելիության, ինչպես նաեւ ծախսերի արդյունավետության ու նպատակայնության բարձրացման սկզբունքներ: Գավառ համայնքի բյուջեի կազմման գործընթացին աջակցել են «Հայաստանի ֆինանսիստների միությունը» եւ RTI կազմակերպությունը: Երկու կազմակերպությունների աջակցությամբ հրատարակվել են Գավառ համայնքի բյուջեի ուղեցույցներ´ մատչելի դարձնելով բյուջեի հրապարակայնությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ Տեղական ինքնակառավարման համակարգը բարձր հիմքների վրա է դրված Գավառ քաղաքում տարածքային կառավարման նախարարության եւ կառավարության երաշխավորմամբ, Որպես օրինակելի քաղաք Գավառ այցելեցին տաջիկստանի պատվիրակության անդամներ, որոնց թվում էին նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, նախարարներ եւ շրջանների ղեկավարներ´ ՏԻՄ փորձն ուսումնասիրելու նպատակով: Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքապետի առաջարկությամբ մշակվեց նաեւ Գավառ համայնքի 2008-2010 թվականների կապիտալ զարգացման ծրագիրը, որտեղ ամփոփված են համայնքի ենթակառուցվածքների և կապիտալ կարիքների վերլուծությունն ու գնահատումը: Մշակվել եւ որպես մոդել կիրառվում է նաեւ ֆինանսական ռազմավարությունը, որը հաստատել է Գավառ համայնքի ավագանին: Քաղաքապետարանի հրապարակայնությունն ապահովելու համար սերտ է եղել համագործակցությունը չորրոդ իշխանության հետ: Մասնավորապես ավագանու նիստերը, քաղաքապետարանի անցուդարձը, իրականացրած աշխատանքները լուսաբանվել են «Քյավառ» հեռուստաընկերությամբ, հրատարակվել «Գեղամա Աշխարհ» մարզային, «Աշխատանք»,«Հայմայնք», «Գործընթաց», «Եթեր», «Նոյյան Տապան» հանրապետական թերթերում, «Երեւակ» ամսագրում, ինչպես նաեւ «Նոյյան Տապան», «Ա1 պլուս», «Գեղարքունիքի մարզի», «Հայաստանի ավագանիների ասոցիացիայի» պաշտոնական ինտերնետային կայքերում: Քաղաքային կյանքին գավառցիների ակտիվ մասնակցությունն ապահովելու եւ քաղաքապետարանի աշխատանքի հրապարակայնությունն ապահովելու համար ստեղծվել է քաղաքապետարանի պաշտոնական վեբ կայքը, ինչպես նաեւ քաղաքապետարանում եւ քաղաքում տեղադրվել են տեղեկատվական տախտակներ: Ինտերնետային կայքի գործարկումը հնարավորություն կտա ծանոթանալու քաղաքապետարանի գործունեությանը, իրականացվող եւ իրականացված ծրագրերին, քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումներին:
|
|
 |
 |
ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ Կարդացեք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի 2012 թվականի հունվար ամսվա հարցազրույցը` Գեղամա աշխարհ թերթում/http://geghamaashkharh.blogspot.com/2012/01/blog-post_20.html 20/01/2012, 19:08:06 |
|
Ծանոթացեք Գավառի քաղաքապետարանի կողմից 2010 թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերին: Սեղմեք ՏԵՂԵԿԱՏՈՒ էջը, այնուհետեւ այցելեք ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենթաբաժինը 10/08/2010, 20:12:15 |
| |
|
 |
|
|
 |
|
2012
2
23
|
 |
|
|
 |
|