Հաստատում եմ
      Գավառի քաղաքապետ                               

---------------------------   Գ.Ե.Մարտիրոսյան   

«    »_________2008թ.


ԳԱՎԱՌԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

1.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.    Սույնով սահմանվում են Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային  կարգապահական ներքին կանոնները:
2.    Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային ներքին կանոնները´ աշխատակազմում աշխատանքային կարգուկանոնը սահմանող, աշխատանքի պայմանների առանձնահատկություններն արտահայտող և աշխատակազմի աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող նորմեր են, որոնք խախտողները ենթակա են կարգապահական պատասխանատվության´ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ  Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.    Աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնները տարածվում են աշխատակազմի աշխատողների վրա:


2.    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

             1. Աշխատակազմում սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:
             2. Աշխատակազմում աշխատանքային օրը սկսվում է ժամը 9.00-ին և ավարտվում ժամը 18.00-ին:
Ընդմիջումը սկսվում է ժամը 13.00-ին և ավարտվում ժամը 14.00-ին: Ընդմիջման ժամը աշխատանքային ժամերի մեջ չի մտնում:
3.Աշխատակազմում հարգելի են համարվում աշխատանքից բացակայության այն դեպքերը,  որոնք կապված են´
ա/ աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելու և ծառայողական լիազորությունները իրականացնելու, ինչպես նաև արձակուրդում գտնվելու և համապատասխան իրավական ակտերով նախատեսված այլ անհրաժեշտությունից ելնելով, աշխատանքաիվայրից դուրս այլ վայրեր մեկնելու հետ, որը կատարվում է աշխատողի անմիջական ղեկավարի բանավոր թույլտվությամբ կամ համապատասխան փաստաթղթային ձևակերպմամբ.
բ/ աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելու և ծառայողական լիազորությունները իրականացնելուն համատեղ, գիտական, մանկավարժական, ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու հետ, որի մասին աշխատողը իր անմիջական ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին նախօրոք ներկայացնում է սահմանված կարգով տրված և հաստատված տեղեկանք և պլան-գրա‎ֆիկ.
գ/աշխատողի անաշխատունակության, հիվանդության, անհետաձգելի դեպքերի և այլ հարգելի պատճառների հետ´ մեկ և ավելի օր տևողությամբ, որի մասին աշխատողը պարտավոր է ներկայացնել հարգելի բացակայությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ.
դ/աշխատողի հարազատների մահվան հետ´ 5 օրիվ ոչ ավելի ժամանակով, որի մասին տեղյակ է պահվում աշխատողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին հուշաթերթիկով:
4. Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմում վարում է աշխատակազմի աշխատողների աշխատանքի հաճախելու հաշվառման տաբել:
5. Յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը աշխատակազմի համայնքային ծառայողների անմիջական ղեկավարները աշխատակազմի ղեկավարին գրավոր փաստաթուղթ են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում իրենց ենթակա աշխատողների կողմից սույն ներքին կանոնների պահանջների խախտման, այդ թվում նաև´ հարգելի և անհարգելի բացակայությունների դեպքերի վերաբերյալ:
6. Աշխատակազմի աշխատողին ամենամյա արձակուրդ է տրվում ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով.
  Ամենամյա արձակուրդներ տալու հերթականությունը  աշխատողի անմիջական ղեկավարի առաջարկությունների հիման վրա սահմանում է աշխատողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը´ մինչև ընթացիկ տարվա հունվարի 15-ը: Արձակուրդներ տալու հերթականությունը սահմանելիս հաշվի է առնվում աշխատողների ցանկությունը կամ աշխատակազմի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը:
Արձակուրդ տրամադրելու դիմումը աշխատողը անմիջական ղեկավարի նշագրումով ներկայացնում է  իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
Աշխատակազմի աշխատողին արձակուրդ տրամադրվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
7. Բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցմամբ սովորող աշխատողներին յուրաքանչյուր տարի տրվում է ուսումնական արձակուրդ առաջին և երկրորդ կուրսերում´ 30 օրացույցային օր´ երրորդ և հաջորդ կուսերում´ 40 օրացույցային օր, իսկ պետական քննություններ հանձնելու ժամանակաշրջանում´ 30 օրացույցային օր´ համաձայն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված տեղեկանքների: Ուսումնական արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատավարձը:
8. Ընտանեկան հանգամանքներից և այլ հարգելի պատճառներից ելնելով´ աշխատակազմի աշխատողը, իր անմիջական ղեկավարի համաձայնության դեպքում, կարող է դիմել իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին´ առանց աշխատավարձի պահպանման կարճաժամկետ արձակուրդ տրամադրելու համար:







3.    ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1.    Աշխատակազմի ղեկավարությունը աշխատանքային կարգապահության հետ կապված, պարտավոր է.
ա/ աշխատակազմի աշխատողների համար ապահովել ՀՀ օրենսդրությամբ նրանց վերապահված իրավունքների և պարտականությունների ճշգրիտ և ժամանակին կատարման, ինչպես նաև նրանց ներկայացվող սահմանափակումների պահպանման համար անհրաժեշտ երաշխիքներ.
բ/ աշխատողներին ապահովել համապատասխան աշխատանքով, նրանց ծանոթացնել աշխատանքային պայմաններին, ճշտորեն և պատշաճ կազմակերպել աշխատանքների կատարումը.
գ/ աշխատողների համար իրենց աշխատանքային պարտականությունների կատարման և ծառայողական լիազորությունների իրականացման նպատակով ապահովել անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, ինչպես նաև ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված մյուս սոցիալական երաշխիքների իրականացումը.
դ/ աշխատողներին վարձատրել հաստիքային ցուցակով սահմանված դրույքաչափով.
ե/ աշխատողներին չտալ ՀՀ օրենսդրությանը հակասող, ինչպես նաև հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ.
զ/ աշխատողներին ծանոթացնել աշխատակազմի գործավարության կարգի, անվտանգության տեխնիկայի կանոնների, սույն ներքին կանոնների հետ, ինչպես նաև ապահովել դրանց կատարումը.
է/ ապահովել աշխատակազմի աշխատողներին առաջին բուժօգնություն ցույց տալը, ինչպես նաև անհրաժեծտության դեպքում բուժհիմնարկության տեղափոխելը.
ը/ պաշտոնական /աշխատանքային/ պարտականությունների կատարման և ծառայողական լիազորությունների իրականացման համար քաշխատողներին ապահովել անհրաժեշտ իրավական ակտերով, ինչպես նաև տրամադրել համապատասխան տեղեկատվություն, գույք, տեխնիկական, ‎ֆինանսական և այլ նյութական միջոցներ.
թ/ ժամանակին արձագանքել աշխատողների կարիքներին ու պահանջներին, բարելավել նրանց աշխատանքի պայմանները.
ժ/ Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին Օրենքով նախատեսված փորձաշրջանն անցնելուց հետո հատկացնել ծառայողական վկայականներ.
ժա/ Աշխատակազմի մյուս աշխատողներին հատկացնել ծառայողական վկայականներ կամ անցագրեր.
ժբ/ ապահովել սույն ներքին կանոնների պահանջների անշեղորեն կատարումը և ժամանակին արձագանքել դրանց խախտումներին.
   Սույն կետի ենթակետերում նշված պարտականությունների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
    Աշխատակազմն ունի նաև աշխատանքային կարգապահության պահպանման հետ կապված իրավական ակտերով, ինչպես նաև սույն ներքին կանոններով նախատեսված այլ պարտականություններ:



2.    Աշխատակազմի աշխատողը աշխատանքային կարգապահության մասով պարտավոր է.
  ա/ պահպանել ՀՀ Սահմանադրության, օրենքների, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, իր պաշտոնի անձնագրի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ժամանակին ու ճշգրիտ կատարել դրանցով սահմանված հիմնական, պաշտոնական /աշխատանքային/ պարտականությունները և ծառայողական լիազորությունները, պահպանել դրանցով նախատեսված սահմանափակումները.
 բ/ ժամանակին ու ճշգրիտ կատարել իր անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականները.
 գ/ ժամանակին ու ճշգրիտ կատարել Աշխատակազմի գործավարության կարգի, անվտանգության տեխնիկային կանոնների, սույն ներքին կանոնների պահանջները.
 դ/ խնամքով վերաբերվել պաշտոնական / աշխատանքային/ պարտականությունների և ծառայողական լիազորությունների, ինչպես նաև հանձնարարված աշխատանքների կատարման նպատակով հատկացված տեխնիկական, ‎ֆինանսական և մյուս նյութական միջոցներին, ճիշտ ու նպատակային օգտագործել դրանք.
 ե/ աշխատանքի վայրում պահպանել անվտանգության տեխնիկայի. էլեկտրաէներգիայի օգտագործման, հակահրդեհային պաշտպանության կանոնների պահանջները.
 զ/ աշխատանքի ժամերին մշտապես գտնվել աշխատանքի վայրում կամ պաշտոնական/ աշխատանքային/ կամ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով մեկնած մյուս վայրերում և առանց ծառայողական անհրաժեշտության կամ անհարգելի պատճառներով չբացակայել այդ վայրից.
 է/ աշխատանքի վայրում աշխատանքային ժամերին, առանց պաշտոնական /աշխատանքային/ պարտականությունների և ծառայողական լիազորությունների իրականացման անհրաժեշտության, չբացակայել աշխատատեղից.
ը/ աշխատասենյակում և աշխատավայրում պահպանել կարգուկանոն, չաղմկել.
թ/ պաշտոնական /աշխատանքային/ պարտականությունների կատարման և ծառայողական լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից ելնելով´ մեկնել գործուղման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժ/ պահպանել և կատարել սույն ներքին կանոններին մյուս դրույթների պահանջները.
ի/ աշխատանքային փոխհարաբերություններում առաջացած վիճաբանությունները կամ կոն‎ֆլիկտները կարող են դառնալ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա:
         Աշխատակազմի Աշխատողն ունի նաև աշխատանքային կարգապահության պահպանման հետ կապված իրավական ակտերով, ինչպես նաև սույն ներքին կանոններով նախատեսված այլ պարտականություններ:
3.    Աշխատակազմի աշխատողներին, աշխատանաքային կարգապահության պահպանման հետ կապված, արգելվում է.
ա/ աշխատանքային ժամերին կամ աշխատատեղում օգտագործել ոգելից խմիչքներ.
բ/աշխատանքային ժամերին զբաղվել իր աշխատանքային պարտականությունների և ծառայողական լիազորությունների հետ չկապված ցանկացած այլ գործունեությամբ.
գ/ ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ծառայողական նպատակներով հատկացված տեխնիկական, ‎ֆինանսական և մյուս նյութական միջոցները:



4.    ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ

1.    Աշխատակազմի համայնքային ծառայողները և մյուս աշխատողները ենթակա են խրախուսանքի´ ՀՀ օրենքներով և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սույն ներքին կանոններով սահմանված դեպքերում և կարգով:
Աշխատակազմի համայնքային ծառայողների նկատմամբ կիրառվում են Օրենքով, ինչպես նաև ՀՀ օրենքներով, իսկ Աշխատակազմի մյուս աշխատողների նկատմամբ´ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի տեսակները:
Աշխատակազմի աշխատողների նկատմամբ խրախուսանքները կիրառվում են նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով կամ կարգապահությամբ:
2.    Կարգապահական խախտումներ թույլ տալու համար աշխատակազմի աշխատողները ենթակա են կարգապահական պատասխանատվության:
Կարգապահական խախտումը Աշխատակազմի աշխատողների հակաիրավական, մեղավոր, /դիտավորյալ կամ անզգույշ/ գործողությունը կամ անգործությունն է, որը դրսևորվում է համապատասխան իրավական ակտերով սահմանված ծառայողական/ աշխատանքային/ պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելով, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելով:
Սույն ներքին կանոնների ցանկացած պահանջի խախտումը որպես կարգապահական խախտում հանգեցնում է Աշխատակազմի համայնքային ծառայողների համար´ Օրենքով, իսկ Աշխատակազմի մյուս աշխատողների համար´ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվության:
3.    Աշխատակազմի համայնքային ծառայողների նկատմամբ կիրառվում են Օրենքով նախատեսված, իսկ աշխատակազմի մյուս աշխատողների նկատմամբ´ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգապահական տույժերը:
Կարգապահական տույժերը  Աշխատակազմի համայնքային ծառայողների և աշխատակազմի մյուս աշխատողների նկատմամբ կիրառվում, ինչպես նաև դրանց հետ կապված հարցերը կարգավորվում են´  «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ  և սույն ներքին կանոններով սահմանված դեպքերում և կարգով:
        Կարգապահական տույժերը  Աշխատակազմի համայնքային ծառայողների նկատմամբ կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:
4.    Աշխատակազմի աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար իրավական հիմքեր են հանդիսանում նրանց կողմից իրենց վերապահված ծառայողական /աշխատանքային/ պարտականությունները  անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները  վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու փաստերը հիմնավորող, սահմանված կարգով ձևակերպված համապատասխան փաստաթղթերում կատարված գրառումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ աշխատողների և նրանց անմիջական ղեկավարների համապատասխան զեկուցագրերը:

Աշխատակազմի աշխատողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվում են նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով կամ կարգադրությամբ:
5.    Աշխատակազմի աշխատողների նկատմամբ  կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ հանգամանքները.
6.    ա/ կարգապահական խախտման ծանրության աստիճանը.
բ/ կարգապահական խախտում կատարած աշխատողի մեղքի աստիճանն ու տեսակը.
գ/ կարգապահական խախտումը կատարելու հանգամանքները ու պայմանները.
դ/ աշխատողի բնութագիրը.
ե/ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատողի կատարած կարգապահական խախտման /խախտումների/ բնույթը.
զ/այն բոլոր բացասական հետևանքները, որոնք առաջացրել է կամ կարող էր առաջացնել տվյալ կարգապահական խախտումը:
  Կարգապահական տույժի ենթարկելու ժամանակ Աշխատակազմի աշխատողների պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է պահպանել ծառայողական վարվեցողության կանոնները և թույլ չտալ աշխատողների անձնական արժանապատվության նվաստացում:
7.    Միևնույն կարգապահական խախտումը մեկից ավելի աշխատողների կողմից կատարվելու դեպքում յուրաքանչյուր աշխատողի վերաբերյալ տրվում է կարգապահական տույժ նշանակելու մասին առանձին հրաման կամ կարգադրություն:
8.    Կարգապահական տույժ կիրառելը Աշխատակազմի աշխատողին չի ազատում համապատասխան իրավական ակտերով սահմանված իր պաշտոնական /աշխատանքային/ պարտականությունների և ծառայողական լիազորությունների կատարումից, որոնք չկատարելու, ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև վերազանցելու համար աշխատողը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Կարգապահական տույժ կիրառելը աշխատակազմի աշխատողին չի ազատում ՀՀ օրենսդրությամբ  նախատեսված մյուս տեսակներից:  
9.    Աշխատակազմի համայնքային ծառայողի և աշխատակազմի մյուս աշխատողների դեպքում´ նկատմամբ նշանակված կարգապահական տույժը  /տույժերը/ հանվում է, ինչպես նաև համարվում է կարգապահական տույժի  /տույժերի/ չենթարկված´ Օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և սույն ներքին կանոններով սահմանված դեպքերում և կարգով:
Միաժամանակ կարող է հանվել Աշխատակազմի աշխատողի նկատմամբ նշանակված միայն մեկ կարգապահական տույժ:
Աշխատակազմի աշխատողների նկատմամբ նշանակված կարգապահական տույժը /տույժերը/ հանելու հետ կապված ներքին կանոններով չնախատեսված հարցերը կարգավորվում են օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
 10.Կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանը կամ կարգադրությունը աշխատակազմի մյուս աշխատողները կարող են բողոքարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ աշխատակազմի համայնքային ծառայողները «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ համայնքային ծառայության Խորհրդի 22.11.2002թ. թիվ 124-Ն որոշմամբ սահմանված կարգով:       


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Նպատակը

     Սույն կանոնակարգը նպատակաուղղված է Գավառ համայնքի ավագանու, ավագանու հանձնաժողովների և անդամների գործառույթների արդյունավետ կատարմանը, ինչպես նաև նրանց փոխգործակցությանը համայնքի ղեկավարի աշխատակազմի հետ տեղական ինքնակառավարման  իրականացման գործում: Սույն կանոնակարգը կարգավորում է ավագանու նիստերի և լսումների ժամը, վայրը և անցկացումը, ինչպես նաև ավագանու որոշումների ներկայացման, հրապարակման, քննարկման  և ընդունման կարգը:

Հոդված 2. Օրենսդրական դաշտը

    Համայնքի ավագանու կառուցվածքը և գործառույթները սահմանվում և իրականացվում են Եվրոպական խարտիայի տեղական ինքնակառավարման սկզբունքների համապատասխան, ՀՀ սահմանադրության, խոսքի ազատության մասին, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքների, գործող օրենսդրության և սույն կանոնակարգի դրույթների համաձայն:

Հոդված 3. Համայնքի ավագանին

    1. Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ներկայացուցչական  մարմին է  և իրականացնում է իր լիազորություները օրինականության, հասարակության առջև թափանցիկության, պատասխանատվության և քաղաքացիական մասնակցության սկզբունքներին համապատասխան: Համայնքի ավագանուն վստահված է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի և ‎ֆինանսական միջոցների կառավարումը:
          Համայնքի ավագանին գործում է համայնքի անունից և ի շահ համայնքի:
2.    Համայնքի ավագանին բաղկացած է 15 ավագանու անդամներից ըստ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի:
3.    Ավագանին համարվումէ կազմավորված, եթե ընտրվել են ավագանու անդամների ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված թվի կեսից ավելին´ համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենքի 11 հոդվածի:
4.    Համայնքի ավագանու անդամի պարտականություններն իրականացնելիս, ավագանու անդամները ղեկավարվում են ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված սկզբունքներով:

     Հոդված 4. Համայնքի ավագնու գործունեությունը

1.    Համայնքի ավագանին գործում է սույն կանոնակարգին համապատասխան´ նիստերի, ինչպես նաև հանձնաժողովների միջոցով:
2.    Համայնքի ավագանու գործունեությունը հիմնվում է հարցերի ազատ քննարկման և կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:
3.    Համայնքի ավագանու աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն տարբերակը:
4.    Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ´ ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ պետական այլ մարմիններին:
5.    Համայնքի ղեկավարը համայնքի նստավայրում անհրաժեծտ պայմաններ է ստեղծում համայնքի ավագանու´ ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքով, ինչպես նաև սույն կանոնակարգով նախատեսված կարգով գործունեության իրականացման համար:
6.    Համայնքի ավագանու նիստերը գումարվում են Գավառի քաղաքապետարանում /Գր. Լուսավորչի 12 հասցեում:
ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ Կարդացեք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի 2012 թվականի հունվար ամսվա հարցազրույցը` Գեղամա աշխարհ թերթում/http://geghamaashkharh.blogspot.com/2012/01/blog-post_20.html
20/01/2012, 19:08:06
Ծանոթացեք Գավառի քաղաքապետարանի կողմից 2010 թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերին: Սեղմեք ՏԵՂԵԿԱՏՈՒ էջը, այնուհետեւ այցելեք ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենթաբաժինը
10/08/2010, 20:12:15
2012
February
MonTue.Wed.Thu.Fri.Sat.Sun
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010