|
|
ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2006- 2008թթ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
24.09.2008 թ.
Կրթություն, Մշակույթ, Սպորտ եւ Երիտասարդություն
Քաղաքապետարանի կողմից իրականացված գործունեության մեջ մեծ կարեոր դերակատարություն ունեն մշակույթը, կրթությունը, սպորտը: Քաղաքապետարանի ենթակայութմաբ գործում են 8 մանկապարտեզներ, մշակույթի տուն, ակումբներ, ուսուցողական եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, դպրոցներ, մարզադպրոց, գրադարան: Մշակութասեր ու առողջ սերունդ ձեւավորելու գործում պատասխանատու կրթօջախները առաջին իսկ օրվանից քաղաքային իշխանության հետեւողական ուշադրության ներքո են: Նախկինում Գավառի մանկապարտեզներն աշխատում էին միայն տարվա 6 ամիսներին: Այսինքն, ընդհատվում էր նախադպրոցական կրթությունն ապահովող հիմնարկների աշխատանքը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական նախաձեռնությամբ եւ «Գավառտրանս» ընկերության հովանավորությամբ գազիֆիկացվեց թիվ 4 մանկապարտեզը: Հաջորդ երկու տարիներին ձմռանը գործող մանկապարտեզների թիվն ավելացավ եւս երկուսով: Շուրջտարի գործող մասնկապարտեզների թիվը նախատեսված է առաջիկայում հասցնել առավելագույնի: Վերջին 3 տարվա ընթացքում քաղաքապետարանն համագործակցել է Կրթության ազգային ինստիտուտի, նախադպրոցական կրթություն իրականացնող բազմաթիվ կազմակերպությունների հետ: Մանկապարտեզների տնօրենների եւ դաստիարակների, երաժշտության ղեկավարների համար կազմակերպել են վերապատրաստման դասընթացներ: Նախադպրոցական կրթության կարեւորագույն ձեռքբերումներից համայնքի համար նշանակալի էր 2007 թվականը, երբ քաղաքապետարանի առաջարկությամբ թիվ 4 մանկապարտեզի դաստիարակ Անահիտ Մակվեցյանը ներկայացվեց Հանրապետությանում անցկացվող տարվա լավագույն դաստիարակ մրցույթին եւ արժանացավ մրցանակի: Առկա ձեռբերմանը 2008 թվականին ավելացավ եւս մեկը: Նույն մրցույթի համար քաղաքի, մարզի իշխանության կողմից երաշխավորվեց թիվ 7 մանկապարտեզի դաստիարակ Արփիկ Հովակիմյանը, ով եւս ճանաչվել է հանրապետությունում լավագույն դաստիարակ եւ առաջիկայում մրցանակ կստանա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Ինչպես ցույց է տալիս վերջին 3 տարիների վիճակագրությունը´ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը գնալով ավելանում է: Թվի ավելացման միտումը պայմանավորված է մանկապարտեզների լիարժեք գործունեությամբ, մանկավարժական կազմի համալրմամբ: Արդյունքում մանկապարտեզներում ավելացել են նաեւ խմբերի թիվը: Արտադպրոցական կրթություն իրականացնող կրթոջախների համար եւս քաղաքապետարանի կողմից պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական ուսուցումներ, վերապատրաստումներ: Մասնավորապես ակտիվացել է համագործակցությունը մայրաքաղաքի համանուն կազմակերպությունների հետ համագործակցությունը: <<Կենաց տուն>> հասարակական կազմակերպության աջակցությամբ կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները ցուցադրվում են Երեւանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում: Մարզային եւ քաղաքային միջոցառումների ժամանակ պարբերաբար ցուցադրվում են ուսումնական տարվա ընթացքում ստեղծված նոր ցուցանմուշներ: Համաձայն քաղաքապետարանի մշակութային, մարզական տարեկան պլանների քաղաքում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ: ՀՀ տոների եւ հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներն անցկացվում են քաղաքապետի անմիջական հետեւողականությամբ: Առանձնահատուկ նշվում են ազգային տոները, որոնք առաջին հերթին ազգային արժեքների պահպանման, երիտասարդ սերնդին փոխանցելու հույժ կարեւոր նպատակ են հետապնդում: Հաշվետու ժամանակաշրջանում Գավառի Հենրիկ Թալալայանի անվան երաժշտական դպրոցում ստեղծվեց երգչախումբ, գեղարվեստական ղեկավար´ Սուսաննա Դեղոյան, որը 2007 թվականին մասնակցեց «Երգող Հայաստան» երգչախմբերի հանրապետական մրցույթ-փառատոնին, արժանանալով պատվոգրի, իսկ դպրոցի տնօրեն` Արփինե Զարգարյանը´ Լավագույն նվագակցող անվանակարգում հանրապետությունում ճանաչվեց լավագույնը: 2008 թվականին դպրոցի երգչախմբի մենակատար Արփինե Խանդանյանն արժանացավ լավագույն մենակատար անվանակարգում պատվոգրի, իսկ դպրոցի տնօրենն այս անգամ ճանաչվեց հանրապետությունում երաժշտական դպրոցի լավագույն տնօրեն: Երաժշտական դպրոցի դուդուկի դասատու Կարեն Սիրականյանը 2007 թվականին մասնակցել է Դուդուկահարների հանրապետական մրցույթին եւ արժանացել 3-րդ կարգի դիպլոմի: Երաժշտական դպրոցը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվել է հանրապետության մասշտաբով առաջին կարգի մրցանակակիր, դափնեկիրներ եւ դիպլոմանտներ: Հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ համագործակցություն է սկսվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի, անվանի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի հետ: Վերջիններիս աջակցությամբ Գավառում կազմակերպվել են վարպետաց դասեր: Գավառի արվեստի դպրոցի պարային բաժինը´ գեղարվեստական ղեկավար Մարիամ Նավասարդյան, պարուսույց´ Մարիետա Բաղդասարյան , 2007 թվականին մասնակցեց <<Նոր շունչ>> համահայկական բազմաոճ պարերի հանրապետական մրցույթ- փառատոնին: Ստեպ պարային ոճում դպրոցը գրավեց առաջին պատվավոր մրցանակը, իսկ ժողովրդական պարաոճում´ երկրորդ մրցանակին: 2008 թվականին նույն մրցույթի ժամանակ Արվեստի դպրոցի պարային բաժինն արժանացավ եւս երկրորդ մրցանակի: Գավառի գեղարվեստի դպրոցի սան Մարիամ Հերգնյանը 2008 թվականին Եգիպտոսում կազմակերպված պատանի նկարիչների մրցույթի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի: Ձեւավորված ավանդույթի համաձայն, արդեն երկրորդ տարին Գավառում անցկացվեց մարզական փառատոն, որի նպատակն է մեր համայնքում նպաստել ֆիզիկական կուլտուրայի ակտիվացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը, ինչպես նաեւ ազգային ու ժողովրդական խաղերի վերականգնմանը: Գավառի մարզադպրոցի ֆուտբոլի թիմը մարզային բազմաթիվ մրցույթներում եւ առաջնություններում գրանցել է հաջողություններ: 2006-2007 թվականներին Հայաստանի ֆուտզալի 1992-93 թվականներին ծնված պատանիների առաջնությունում մեր թիմը գրավել է 2-րդ մրցանակային տեղը: Մրցանակային նույն տեղը գրավել են նաեւ մինչեւ 15 տարեկան պատանիները 2007-2008 Հայաստանի ֆուտզալի առաջնության ընթացքում: Գավառի վոլոյբոլի թիմը 2006 թվականին Հայաստանի պատանիների առաջնության առաջին մրցանակակիրն է, 2007, 2008 թվականներին մարզային առոջնությունների հաղթող: Բասկետբոլի թիմը 2007 թվականին´ հաղթող է ճանաչվելով մարզային առաջնությունում: Վերջին տարիներին մեր քաղքում մեծ ակտիվություն է առաջացել կարատե մարզաձեւի բնագավառում: Մարզիչ Կարեն Դավթյան: 2006-ին կայացած ֆուլլ- կոնտակտ կարատեի բաց առաջնությունում Սոս Կիրակոսյանը գրավեց առաջին տեղը: Շախմատի բնագավառում գրանցվում են առաջին նվաճումները: Մեր պատանի շախմատիստները մասնակցել են քաղաքային, մարզային եւ հանրապետական մրցաշարերի եւ արժանացել մրցանակային տեղերի: 2008-ին կայացած դպրոցականների մարզային օլիմպիադայում լավագույն արդյունք ցուցաբերեց Երեմ Սարգսյանը´ գրավելով երկրորդ տեղը: Դպրոցականների առաջնության թիմայում կազմում մերոնք նույնպես գրավել են երկրորդ տեղը: Գավառի եւ Ջերմուկի քաղաքապետարանների համատեղ նախաձեռնությամբ, 2007 թվականին մեր պատանի շախմատիստները Ջերմուկում մասնակցեցին ընկերական հանդիպմանը: Խաղին հետեւում էր Սերժ Սարգսյանը: Քաղաքում անցկացվել են ֆուտբոլի, նարդու, շախմատի, թենիսի քաղաքային առաջնություններ´ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի բարձր հովանավորությամբ: Կրթամշակութային հաստատությունների նվաճումներն առաջին հերթին ուշադրության արդյունք են: Կենտրոններն համալրվել են երաժշտական եւ այլ սարքավորումներով, անհրաժեշտ հումքերով, պարային բաժինը´ համազգեստով, ինչպես նաեւ բարելավվել են կրթօջախների շենքային պայմանները: Մարզադպրոցը, երաժշտական դպրոցը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապահովված են կենտրոնական ջեռուցման համակարգով: Վերջինս նաեւ հիմնանորոգվել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Վերանորոգման ընթացքի մեջ է նաեւ արվեստի դպրոցը: Այս տարի քաղաքային գրադարանը համալարվելու է նոր գրքերով,: Գավառ քաղաքի կայացման, զարգացման ու բարգավաճման գործում ունեցած անուրանալի ավանդի համար Գավառի քաղաքապետարանի ավագանու որոշման համաձայն Հրանտ Հակոբյանին, Վազգեն Մարտիրոսյանին, Ռաֆիկ Եդոյանին եւ Եղիշե Ամիրխանյանին շնորհվեց Գավառի պատվավոր քաղաքացու կոչում: Նրանց պատվին քաղաքապետի բարձր հավանավորությամբ կազմակերպվեց մեծարման եւ կոչումների հանձնման հանդիսավոր արարողություն: 2007 թվականին մեծ շուքով նշվեց մեր հայրենակից, կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի 80 ամյակը: Յուրաքանչյուր տարի մեծարվում են Հայրենական մեծ պատերազմի վետերանները, ազատամարտիկները, ուսուցիչները: Քաղաքապետարանը լուրջ դերակատարություն ունի նաեւ երիտասարդության դերի բարձրացման գործում: Ակտիվ է համագործակցությունը Երիտասարդական միջոցառումների կազմակերպման մարզային կենտրոնի կամավորների, հասարակական կազմակերպությունների հետ: Վերջինների հետ իրականացվում են նաեւ երիտասարդական ծրագրեր ամենատարբեր բնագավառներում: Ամփոփելու համար վստահաբար կարող ենք արձանագևրել, որ Գավառում մշակութային եւ մարզական կյանքը նոր զարկ են ստացել եւ ամեն ինչ արվում է կրկնապատկելու, եռապատկելու առկա ձեռքբերումները:
|
|
 |
 |
ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ Կարդացեք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի 2012 թվականի հունվար ամսվա հարցազրույցը` Գեղամա աշխարհ թերթում/http://geghamaashkharh.blogspot.com/2012/01/blog-post_20.html 20/01/2012, 19:08:06 |
|
Ծանոթացեք Գավառի քաղաքապետարանի կողմից 2010 թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերին: Սեղմեք ՏԵՂԵԿԱՏՈՒ էջը, այնուհետեւ այցելեք ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենթաբաժինը 10/08/2010, 20:12:15 |
| |
|
 |
|
|
 |
|
2012
2
23
|
 |
|
|
 |
|