Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում է 1978թ-ից: Կենտրոնում գործում են նախակրթարան և բազմաբնագավառ խմբեր´
- ֆրանսերեն
- ակորդեոն
- խոհարարություն
- վարսավիրություն
- հելյունագործություն
- ռադիոտեխնիկա
- ասեղնագագործություն
- տրամաբանություն
- ձևավորող
- դաշնամուր
- նկարչություն
- շախմատ
- մակրամե
- փ/փորագրություն
- աթլետիկա
- պատանի բնասերներ
- անգլերեն
- մանկ համույթ
- շյուղագործություն
- ապլիկացիա
- ծղոտագործություն
Գավառի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն են հաճախում 150 երեխա, որոնք սովորում են ժողովրդական տարբեր արհեստներ և արվեստներ:
Կենտրոնը համալրված է բանիմաց և բարձրորակ մասնագետներով, հեղինակ է բազմաթիվ միջոցառումների և կրթության և մշակույթի մեջ տեղի ունեցող ամենատարբեր նորամուծությունների:
Կենտրոնում կազմակերպվում են կրթամշակութային բնույթի միջոցառումներ, սեմինարներ, նշվում են հայկական ավանդական տոները: Կենտրոնը համագործակցելով այլ մշակութային կազմակերպությունների հետ´ իր սաների աշխատանքը ներկայացրել է հանրապետական նշանակության ցուցահանդեսներին և այլ մշակութային միջոցառումներին և արժանացել լավագույն պատվոգրերի և մրցանակների´ պահպանելով և շարունակելով կենտրոնի բարի ավանդները: ՄՍ Կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները ցուցադրվել են նաև ՀՀ ԱԺ-ում:
Կենտրոնը գտնվում է երկհարկանի շենքի առաջին հարկում ´ քաղաքի կենտրոնական մասում: Այն կապիտալ վերանորոգված է CHF ԻՆԹԵՐՆԵՅՇՆԱԼ «ԲՐԻՋ» ծրագրով, որի ֆինանսավորումը իրականացվել է USAID-ի կողմից և Գավառի քաղաքապետարանի ներդրումով: Ապահովված է կենտրոնական ջեռուցմամբ, ինչի շնորհիվ գործում է ամբողջ տարի:
Կենտրոնը դարձել է մշակութային արդիական օջախ, որտեղ անցկացվում են քաղաքային և մարզային նշանակության տարբեր միջոցառումներ:
Կենտրոնն ավարտած սաներին տրվում են համապատասխան խմբակների դասաշրջանը ավարտելու վերաբերյալ վկայականներ: