Քաղաքապետարանի կողմից իրականացված գործունեության մեջ մեծ կարեոր դերակատարություն ունի նախադպրոցական կրթությունը:
Քաղաքապետարանի ենթակայութմաբ գործում են 6 մանկապարտեզներ:
Նախկինում Գավառի մանկապարտեզներն աշխատում էին միայն տարվա 6 ամիսներին: Այսինքն, ընդհատվում էր նախադպրոցական կրթությունն ապահովող հիմնարկների աշխատանքը:
Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական նախաձեռնությամբ եւ «Գավառտրանս» ընկերության հովանավորությամբ 2005 թվականին գազիֆիկացվեց թիվ 4 մանկապարտեզը: Հաջորդ երկու տարիներին ձմռանը գործող մանկապարտեզների թիվն ավելացավ եւս երկուսով: Շուրջտարի գործող մասնկապարտեզների թիվը նախատեսված է առաջիկայում հասցնել առավելագույնի:
Վերջին 3 տարվա ընթացքում քաղաքապետարանն համագործակցել է Կրթության ազգային ինստիտուտի, նախադպրոցական կրթություն իրականացնող բազմաթիվ կազմակերպությունների հետ: Մանկապարտեզների տնօրենների եւ դաստիարակների, երաժշտության ղեկավարների համար կազմակերպել են վերապատրաստման դասընթացներ:
Նախադպրոցական կրթության կարեւորագույն ձեռքբերումներից համայնքի համար նշանակալի էր 2007 թվականը, երբ քաղաքապետարանի առաջարկությամբ թիվ 4 մանկապարտեզի դաստիարակ Անահիտ Մակվեցյանը ներկայացվեց հանրապետությանում անցկացվող տարվա լավագույն դաստիարակ մրցույթին եւ արժանացավ մրցանակի:
Առկա ձեռբերմանը 2008 թվականին ավելացավ եւս մեկը: Նույն մրցույթի համար քաղաքի, մարզի իշխանության կողմից երաշխավորվեց թիվ 7 մանկապարտեզի դաստիարակ Արփիկ Հովակիմյանը, ով ճանաչվեց հանրապետության լավագույն դաստիարակ եւ ստացավ ավտոմեքենա:
Ինչպես ցույց է տալիս վերջին 3 տարիների վիճակագրությունը´ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը գնալով ավելանում է: Թվի ավելացման միտումը պայմանավորված է մանկապարտեզների լիարժեք գործունեությամբ, մանկավարժական կազմի համալրմամբ: Արդյունքում մանկապարտեզներում ավելացել են նաեւ խմբերի թիվը:
2010 թվականից շուրջտարի գործող մանկապարեզների թիվն ավելացավ եւս մեկով: Ելնելով երեխաների թվի աճից թիվ 4 եւ թիվ 7 մանկապարտեզներում ավելացել են մեկական խմբեր: Նախադպրոցական հաստատություններն հանդես են եկել հաշվետու միջոցառումներով: Մանկապարտեզներում առկա խմբերի կոմպլեկտավորումն համապատասխանում է Կրթության եւ գիտության նախարարի 26 հունվարի 2007 թվականի համար 29-Ն հրամանի նորմատիվներին:
Նախադպրոցական հաստատությունների կրթական գործունեության որակի բարձրացման առանցքային ուղղություններից մեկը մանկավարժական կադրերին տրամադրվող մեթոդական օգնությունն է: Հաշվետու ժամանակահատվածում մանկապարտեզներին տրամադրվել են մեթոդական գրականություն, ամսագրեր եւ այլն: