ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՄՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹԻՆ

24.10.2014

Հոկտեմբերի 21-ին Գավառի մարզադպրոցում  տեղի ունեցավ վոլեյբոլի միջհամայնքային առաջնության մարզային փուլը: Համայնքներից մասնակցում էին Վարդենիսի տարածքից Ակունք, Մարտունուց` Գեղհովիտ, Գավառից` Գեղարքունիք, Ճամբարակի եւ Սեւանի համայնքային, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի թիմերը: Վոլեյբոլի առաջնությունը նվիրված էր Սահմանադրության 15 ամյակին: Թիմերի մեջ ընդգրկված են ինչես համայնքային ծառայողներ, այնպես էլ համայնքի բնակիչներ: Համառ եւ անզիջում պայաքարի արդյունքում Գեղարքունիքի մարզպետի գավաթին արժանացավ Գավառի քաղաքապետարանի թիմը` ստանալով առաջին կարգի պատվոգիր ու մեդալներ: Համապատասխան կարգի պատվոգրեր եւ մեդալներ ստացան երկրորդ տեղը զբաղեցրած` Գեղարքունիք եւ երրրոդ տեղը զբաղեցրած` Ակունք համայնքների թիմերը: