Գավառում տեղի ունեցավ Հայրապետ Խաչատրյանի արձանի բացման արարողությունը

19.10.2015

Հոկտեմբերի 17-ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ Հայրապետ Խաչատրյանի՝ Կոլոտ Հայրապետի արձանի բացման արարողությունը, որին մասնակցում էին Գավառ քաղաքի բնակիչներ, հյուրեր, պաշտոնյաներ, Հայրապետ Խաչատրյանի ազգականներ: Արձանի բացման պատիվը շնորհվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին և Կոլոտի թոռ Ռոբերտ Արևշատյանին: Ներկաներին արձանի մասին տեղեկություններ հաղորդեց արձանի քանդակագործ Դավիթ Մինասյանը: Այնուհետև տեղի ունեցավ Գավառի արվեստի դպրոցի անվանակոչության տախտակի բացումը, այն կատարվեց արվեստի դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանի և Կոլոտի ծոռ Լեոնիդ Բունիաթյանի կողմից:Գավառի մտավորականները հանդես եկան ելույթներով. բնակիչների ու իրենց անունից շնորհակալություն հայտնելով նախաձեռնության կազմակերպիչներին: Այնույետև միջոցառման մասնակիցները արվեստի դպրոցում մասնակցեին կազմակերված ցուցահանդեսին, որում ներկայացված էին մասունքներ Կոլոտից և քաղաքի ուսուցողական ու ստեղծագործական կենտրոնների, ինչպես նաև արվեստի դպրոցի գեղարվեստի բաժնի սաների ձեռքի աշխատանքները: Միջոցառումը շարունակվեց արվեստի դպրոցի դահլիճում, որտեղ մասնակիցներին գեղարվեստական կատարումներով ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը, Գավառի արվեստի և երաժշտական դպրոցների սաները, անհատ կատարողներ: Առաջին անգամ հնչեց Գավառ քաղաքի օրհներգը, որի հեղինակն է Կարինե Ղարաբաղցյանը. հիմնը հնչեց արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերի սաները: Միջոցառմանը ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի նախագահ Բագրատ Հարությունյանի կողմից Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին շնորհվեց Գարեգին Նժգեհի մեդալ: